ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՆՎԻՐԱԿԱՆ ԷՋԵՐԻՑ

Ուսանողական խորհրդի հետաքրքիր նախաձեռնությունը արժանացավ մեծ գովասանքի և քաջալերման, երբ ուսանողները հրավիրեցին պատմության դասախոս Ա․Պետրոսյանին՝ ակտիվ քննարկման։ «Ազգային մշակույթի զարգացման համար կարևոր է աճող սերնդի մշակութային աշխարհընկալումը, ազգային հերոսներին անուն առ անուն ճանաչելը և հայրենասիրական ոգով տոգորվելը։ Երիտասարդ սերնդի համար ազգային հերոսները ներշնչանքի աղբյուր են, իսկ նրանց անցած ուղին՝ պատգամ՝ անառիկ պահելու հայոց Ոստանը»,- քննարկման նախաբանում նշեց պատմության դասախոս Ա․Պետրոսյանը։
Նպատակային հարցուպատասխանը ամփոփվեց ՈւԽ-ի նախագահի գեղեցիկ մեջբերմամբ․ «Հայ ժողովրդի արժանապատվությունը, ինքնությունն ու ազգային ոգին վեհորեն պահպանողներն են նրանք․Մովսես Գորգիսյան, Վազգեն Սարգսյան, Շառլ Ազնավուր, Թաթուլ Կրպեյան, Քըրք Քըրքորյան, Կարեն Դեմիրճյան, Գեղազնիկ Միքայելյան, Վիտյա Այվազյան, Ալեք Մանուկյան, Վիկտոր Համբարձումյան և այլոք։ Այսօր, ավելի, քան երբևէ, խորն ու բովանդակալից դարձնելով ազգային հերոսների կյանքը և անցած ուղին, յուրաքանչյուրս պարտավոր ենք ծանոթանալ ու ծանոթացնել լեգենդ դարձած նվիրյալներին, նրանց սխրանքաներին և մեծարելով՝ հավերժացնել նրանց հիշատակը»:

Փնտրել

Նյութեր

Image

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

Հայտարարություններ

Image

ՇՊՀ ի ուսանողները Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում

Նորություններ

Image

Միջոցառում՝ «Հետ դեպի առաջ»

Նորություններ

Image

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԵՏԱԳԾԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ․ Ի՞ՆՉ Է ԱՅՆ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻՆ

Նորություններ

Image

Հայկական «Կարմիր խաչ» ընկերության Շիրակի մասնաճյուղի կամավորները Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում

Նորություններ