«Հնամենի զարդերի վերածնունդը» թեմայով բաց դաս

Բաց դասի նպատակն էր ծանոթանալ Հայաստանի զարդարվեստի պատմությանը և մշակութային կյանքին, ժամանակակից հայ ոսկերիչներին և նրանց ձեռակերտ աշխատանքներին, ցուցադրել ոսկերիչ ուսանողների ձեռքի աշխատանքները, ինչպես նաև արժևորել արվեստի կրթադաստիարակչական կողմերը:
Միջոցառման նախաբանը՝ հայկական կոլորիտը իր նրբագեղությամբ ներկայացնող տեսանյութի ցուցադրումն էր, որտեղ բարդ զարդանախշերով ձեռակերտ զարդերն իրենց տարազների վրա կրող կանայք հանդես էին գալիս զարդը բնութագրող կերպարով:
Այնուհետև, սահուն կերպով, անցում կատարվեց հաջորդ տեսանյութերի ցուցադրմանը, որտեղ մանրակրկիտ ներկայացված էին Արման Դավթյանի` ոսկերիչ-ոճաբան Նուռի  հանրաճանաչ ոսկերչական իրերի և զարդերի նմուշները: Բավականին տպավորիչ էին արվեստագետ - արծաթագործ Գոռ Հովհաննիսյանի ստեղծած զարդերի ներկայացումը, ում խոսքերով. «Ոսկերչությունն ու արծաթագործությունը ճարտարապետություն են փոքր մաշտաբների մեջ»: Գեղեցիկ էր նաև ավանգարդ ոճի ստեղծագործող Արտյոմ Սարգսյանի աշխատանքների ներկայացումը, ում դիպուկ արտահայտմամբ էլ. «Արվեստը դա մարդ արարածն է`բնության առեղծվածը»:
Բաց դասը եզրափակվեց սովորողների կողմից ոսկերիչի պարտականությունները, գործառույթները, աշխատավայրը, ոսկերչություն մասնագիտության կարևոր որակները ներկայացնելով, իրենց կողմից ստեղծված ոսկերչական իրերը, զարդերը ցուցադրելով և վերջիններիս տեխնիկական բնութագրերը արհեստավարժորեն ու գրագետ մեկնաբանելով:
Միջոցառման ընթացքում ուսանողներին հաջողվեց ներկաներին կտրել առօրյայից և տեղափոխել «արհեստի և արվեստի զարմանահրաշ աշխարհ»։

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ