«Հայրենասեր կնոջ կերպարը …»

Դասը  նվիրված էր Սրբոց Վարդանանց տոնի խորհուրդին: Դասին մասնակցում էին «Համակարգիչների շահագործում` օպերատոր համակարգչի» առաջին կուրսի ուսանողները:
Նպատակն էր ներկայացնել Վարդանանց պատերազմը՝ որպես հայրենիքի ազատության և անկախության համար մղված հերոսամարտ և հայ կնոջ կատարած դերը այդ պատերազմում:
Գնահատել հայ  կնոջ կերպարը հայոց պատմության էջերում՝ անձնազոհության  ու հայրենասիրության օրինակ: Նպաստել ուսանողների  հետազոտական և վերլուծական մտքի զարգացմանը:
Դասի սկզբում ուսանողները խոսեցին  451թ.-ի Ավարայրի ճակատամարտի մասին, ներկայացրեցին պատերազմի պատճառներն ու հետևանքները: Նշեցին,  որ պատերազմը կրում էր համաժողովրդական բնույթ . հող հայրենին պաշտպանելու  էին ելել  իշխաններ, գյուղացիներ, ազնվական կանայք, գեղջկուհիներ: Որպես հավաստի վկայություն` ուսանողները կարդացին Եղիշեի «Վասն Վարդանի և հայոց պատերազմի» մատյանից «Տիկնայք փափկասուն հայոց աշխարհի» հատվածը: Վարդանանց պատերազմին մասնակցած  հայոց  փափկասուն կանանց քաջությունը, հայրենասիրությունը օրինակ դարձան հետագա սերունդների համար:
Ուսանողները ներկայացրին նախօրոք հանձնարարված հետազոտական աշխատանքների  արդյունքները, այն էր՝ տեղեկություններ հավաքել հայոց պատմության մեջ հայտնի կանանց մասին:  Իրենց հայրենանվեր գործերով հիշատակվեցին Փառանձեմ թագուհին,  Շուշանիկ Մամիկոնյանը, Սոսե Մայրիկը, արցախյան պատերազմի հերոս Անահիտ Մարտիրոսյանը: Ոսանողների խոսքը ուղեկցվում  էր  իրենց իսկ պատրաստած սահիկաշարով: Ամփոփելով  դասը`  եկան այն եզրակացության, որ հայ կինը հայ ընտանիքի, տան հիմքն է, և  պատահական չէ, որ այդ հիմքի վրա կառուցվում է հայկականությունը և հայ լինելու, հայ  մնալու  կարևորագույն խնդրիը: 

Ա.Աղաբաբյան

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ