«ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ։ ՈՒԺԵՂ ԿԱՊԵՐ, ԿԱՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ․․․»

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ
31․03․2025թ.
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց «Հայ-ֆրանսիական հարաբերություն։ Ուժեղ կապեր, կայուն համագործակցություն․․․» խորագրով միջոցառում։
Այն սկսվեց սեմինար պարապմունքով, որը վարեց Կազա հիմնադրամի «Ֆրանկոֆոնիայի խթանումը Հայաստանում» ծրագրի պատասխանատու Աննա Ունուպօղլյանը։
Նա մանրամասն ներկայացրեց ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ստեղծման պատմությունը, առաքելությունը և Հայաստանի համար Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ լինելու քաղաքական, տնտեսական, առողջապահական, ռազմական, կրթական և մշակութային բաղադրիչները, համագործակցության ոլորտները, ներկայիս և ապագա ծրագրերը։
Հայաստանի և հայ երիտասարդների մասին իրենց տպավորությունները կիսեցին ֆրանսիացի կամավորներ՝ Ալբան Կերիսիտ և Մորգան Դեռուսսոն։
Միջոցառումը եզրափակվեց համերգային ծրագրով՝ Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի և «Ընտանիք» կենտրոնի սաների մասնակցությամբ։

Փնտրել

Նյութեր

Image

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍԱՆՈՂ․․․

Նորություններ

Image

ERASMUS+ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ RENFORCE ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑԻՆ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ

Image

ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԶԵԿՈՒՅՑ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

Նորություններ

Image

ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԻ ԹՈՂԱԾ ՈՍԿԵ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Նորություններ

Image

Մասնակցություն «Կրթե՛նք և շրջանառե՛նք» ուսուցողական աշխատարանին

Նորություններ