ՀԱՇՏ ԱՊՐԵԼ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏ

Դասընթացը կազմակերպեց և վարեց զինղեկ Ա.Վարդանյանը,  ով ուսանողներին և աշխատակիցներին ներկայացրեց գործողությունները մինչև երկրաշարժը, երկրաշարժի ժամանակ և երկրաշարժից հետո: 
Հստակեցվեց  ուսումնարանի պահեստային, տարհանման ուղղությունները և ելքերը, հակահրդեհային սարքավորումների տեղադրման վայրերը, անձնակազմի գործողություններն աղետների ժամանակ, շինությունից դուրս գալու հերթականությունը և տարհանման ուղիները: Ներկաները դիտեցին նաև սոցիալական հոլովակներ, որոնց միջոցով ներկայացված նյութը ավելի պատկերավոր և ընկալելի դարձավ: 
Դեկտեմբերի 9-ին ուսումնարանի ուսանողական և մանկավարժական անձնակազմի պատրաստվածությունը ստուգելու համար անցկացվեց գործնական պարապմունք՝ «Տարհանման կազմակերպումը երկրաշարժի դեպքում» թեմայով: Պարապմունքի ժամանակ «Տագնապ» ազդանշանից հետո համաձայն տարհանման պլանի՝ անձնակազմը, կիրառելով սահմանված վարքականոնները, դուրս եկավ հավաքման շրջան: Ստուգվեց անձնակազմի ներկայությունը, տրվեց ցուցումներ՝ հայտնաբեևված թերություններն ու բացթողումները վերացնելու համար, որից հետո տրվեց դադար:

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ