Համաշխարհային խոհանոցի զարգացման փուլերը

«Խոհարարական գործ» մասնագիտության առաջին կուրսի ուսանողների համար նախատեսվել է իրականացնել մասնագիտական ֆիլմաշարի դիտում-քննարկում, տարբեր ժամանակաշրջանների խոհարարության զարգացման  պատմության տարբեր փուլերի վերաբերյալ։ Հետաքրքրաշարժ ֆիլմերը ներառում են անառարկելի տեղեկատվություն անտիկ ժամանակաշրջանից մինչև հեղափոխություն։

Դասավանդող մասնագետի կողմից հանգամանալից ներկայացվեց վերոնշյալ դարաշրջանների «խոհանոցային արվեստի» զարգացման փուլերն իրենց առանձնահատկություններով։

Ուսանողներին առավել հետաքրքրական էր ազնվազարմ խավի ներկայացուցիչների նրբաճաշակ քիմքի համար նախատեսված կերակրատեսակների պատրաստման եղանակները և վերջիններիս յուրատիպ մատուցման ձևերը։ Նրանք տեսաֆիլմի միջոցով բացահայտեցին խոհարարական մի շարք գաղտնիքներ՝ տարբեր տեխնոլոգիաների, սարքավորումների և բաղադրատոմսերի վերաբերյալ։ Մասնավորապես ուշագրավ էր աշխարհում հայտնի ուտեստների ծագումնաբանության բացահայտումը, որոնց նախապատմությունը սկսվում է դեռևս Հռոմեական կայսրությունից. օրինակ՝ ֆրանսիական համադամ ուտեստ ՛՛Ֆուագրայի՛՛ հայրենիքը համարվում է Հռոմը։

Ֆիլմի դիտման ավարտին ծավալվեց մասնագիտական ինտերակտիվ քննարկում, և ապագա խոհարարներն իրենց տեսակետներն ու կարծիքները հայտնեցին թեմատիկ ֆիլմի կարևորության մասին։

Փնտրել

Նյութեր

Image

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

Հայտարարություններ

Image

ՇՊՀ ի ուսանողները Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում

Նորություններ

Image

Միջոցառում՝ «Հետ դեպի առաջ»

Նորություններ

Image

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԵՏԱԳԾԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ․ Ի՞ՆՉ Է ԱՅՆ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻՆ

Նորություններ

Image

Հայկական «Կարմիր խաչ» ընկերության Շիրակի մասնաճյուղի կամավորները Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում

Նորություններ