«Համաշխարհային խոհանոցի գաղտնիքները»

Դասի նպատակն էր խորացնել ուսանողների ձեռք բերած գիտելիքները համաշխարհային խոհանոցի առանձնահատկությունների վերաբերյալ, մանրամասն ու հանգամանորեն ուսումնասիրել հասարակության կողմից առավել արժևորված ու մշակութաբանական երանգավորում հաղորդող ուտեստների ծագումնաբանությունը: Խոհարարական III կուրսի վարպետ-դասախոս Հ. Մաղաքյանի մասնագիտամեթոդական արդյունավետ դասավանդման և աշխատահեն կրթության վրա հենված ուսուցման շնորհիվ ուսանողների մոտ առկա էր տեսական հիմնարար գիտելիքներ, որոնք կիրառվում էին գործնական աշխատանքների անհատական և թիմային գործընթացներում՝ ձևավորելով մասնագիտական կարողություններ ու հմտություններ, որտեղ համատեղվել էին արագ կողմնորոշվելու, ժամանակի մեջ անկաշկանդ ու խելամիտ տեղավորվելու, գեղագիտական ճաշակ ընկալելու խոհարարական նպատակային լուծումները: Դասին մեծ ոգևորությամբ ու հետաքրքրությամբ հետևող ներկա ուսանողները համտեսեցին մասնակիցների պատրաստած իտալական «Տիրամիսուն» և իսպանական տաք շոկոլադով աղանդերը :
Բաց դասը ծառայեց իր նպատակին. ուսանողները պահպանելով անվտանգության կանոնները և սանիտարահիգիենիկ նորմերը՝ կարողացան հմտորեն շահագործել խոհարարական անհրաժեշտ սարքավորումները, վարժ և ինքնավստահ թափանցեցին համաշխարհային խոհանոցի բազմաշերտ գաղտնարանները՝ համաշխարհային մշակույթում մեր ազգայինը արժևորելով ու կատարելագործելով:

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ