«Հաղթական քայլեր» խորագրով ինտելեկտուալ խաղ-մրցույթ

 Մրցույթին մասնակցում էին բոլոր կուրսերի հավաքական թիմերը: Յուրաքանչյուր թիմ կազմված էր հինգ մասնակցից և ուներ իր անվանումը: 
•    I կուրսերի հավաքական առաջին թիմ՝        «Ազատություն»
•    I կուրսերի հավաքական երկրորդ թիմ՝        «Սարդարապատ»
•    II կուրսերի     հավաքական թիմ՝                    «Արծվասիրտներ»
•    III կուրսերի    հավաքական թիմ՝                    «Բազե»
•    միամյա կուրսերի  հավաքական թիմ ՝         «Իմաստասեր»
 Մրցույթի նպատակն էր արժևորել ազգի պատմական ձեռքբերումները, բարձրացնել ուսանողների ռազմահայրենասիրական ոգին, ամրապնդել գիտելիքները «20-րդ դարի Ավարայր»-ի վերաբերյալ, նպաստել ինքնուրույն մտածողության և ստեղծագործական մտքի զարգացմանը, զարգացնել թիմում աշխատելու կարողությունները և կազմակերպել նրանց նպատակային ժամանցը:
Մինչ միջոցառման մեկնարկը, ցուցադրվեց տեսանյութ, որում համառոտ ներկայացվեց 1918 թվականին Հայաստանում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները:
Մրցույթն անցկացվեց երկու փուլով՝ ընդմիջվելով երաժշտական համարներով: 
Վերջում գնահատող հանձնախումբը կատարեց խաղի արդյունքների ամփոփում և պարգևատրում: 
Ըստ ցուցաբերած  արդյունքների՝ մրցանակային տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին հետևյալ թիմերը.
I տեղ - «Արծվասիրտներ» / II կուրսերի հավաքական թիմ/,
II տեղ - «Ազատություն» / III կուրսերի հավաքական թիմ/,
III տեղ - «Իմաստասեր» /<միամյա կուրսերի հավաքական թիմ/

Մրցույթի կազմակերպիչ՝  Ռ.Պետրոսյան
 

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ