Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում
Նորություններ
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի կարիերայի ուղղորդման կենտրոնի պատասխանատու Կիմա Ղարագյոզյանը «Խոհարարական գործ» մասնագիտությամբ ուսանողների համար կազմակերպեց այցելություն «Keg & Kitchen» ռեստորան։
Այցին մասնակցեցին նաև վարպետ դասախոսներ՝ Անի Պետոյանը, Հերմինե Մաղաքյանը և Ահարոն Մելիքյանը։
Հանդիպման ընթացքում ուսանողները զրուցեցին գործատու Գագիկ Սերոբյանի հետ, ով կիսվեց իր մասնագիտական փորձով և ներկայացրեց աշխատաշուկայի պահանջները։
Նա ընդգծեց այն հմտությունները, կարողությունները և անձնական հատկանիշները, որոնք կարևոր են խոհարարի մասնագիտական կարիերայի զարգացման համար։
Այցի շրջանակում կազմակերպվեց նաև շրջայց ռեստորանի խոհանոցում, որտեղ ուսանողները ծանոթացան աշխատակազմի առօրյային և աշխատանքային գործընթացներին։
Designed and developed by Brain Fors