Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանող Գոռ Խաչատրյանը Եվրոպայի չեմպիոն է…

Նա Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կայացած հրաձգության Եվրոպայի առաջնությունում նվաճել է ոչ միայն Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը՝ դառնալով ոսկե մեդալակիր, այլև լրացրել է միջազգային կարգի սպորտի վարպետի ցուցանիշը:
Հանդիսավոր միջոցառման ընթացքում տնօրեն Քնարիկ Ահարոնյանը ջերմորեն շնորհավորեց հաղթանակած ուսանողին, նրա ծնողներին, մարզիչին ու ուսումնարանի ողջ հանրույթին: Նա առանձնահատուկ կարևորեց Հայաստանի Հանրապետության դրոշը պատվո ամենաբարձր հարթակում ծածանելեու փաստը: 
Ելույթով հանդես եկավ նաև Շիրակի մարզպետարանի սպորտի վարչության բաժնի պետ Վաչագան Վարդանյանը: Նա իր խոսքում նշեց, որ հրաձգությունը Շիրակի մարզում զարգացող մարզաձև է, և 16-ամյա պատանու հաղթանակը ոչ միայն Շիրակի մարզինն է, այլ ամբողջ Հանրապետությանը: 
Տոնական տրամադրությունն առավել ամբողջացավ Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տաղանդաշատ սաների կատարումներով: 
Տոնակատարության ավարտին մանկավարժները, հյուրերն ու ուսանող ընկերները Գոռին մաղթեցին հաստատուն առաջընթաց և նորանոր նվաճումներ: 
Տնօրինության կողմից Գոռ Խաչատրյանին հանձնվեց շնորհակալագիր և խրախուսական նվերներ

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ