Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը «Աշխարհի հմտություններ» միջազգային մրցույթի ազգային փուլում գրանցեց իր հաղթանակը

Միջոցառումը նվիրված էր 2016թ. մայիսի 14-28-ին կայացած «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի մասնակիցների պարգևատրմանը` «Խոհարարություն», «Ոսկերչություն» և «Նորաձևության տեխնոլոգիա» մասնագիտությունների գծով:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ՄԿՈՒ ուսումնական հաստատությունների տնօրեններ, գործատուներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, սոցիալական գործընկերներ, ուսանողներ:

Շնորհավորելով մրցույթի մասնակիցներին՝ նախարար Լևոն Մկրտչյանը հաղթողներին  հանձնեց մրցանակներ և վկայականներ, իսկ  առաջին տեղ զբաղեցրած 3 մասնակիցներին՝  նաև մեդալներ: 

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ոսկերիչ մասնագիտությամբ երրորդ կուրսի ուսանող Հովհաննես Մանվելի Նազարյանը <Աշխարհի հմտություններ> միջազգային մրցույթի ազգային փուլին մասնակցելու և  «Ոսկերչութուն» մասնագիտության գծով առաջին տեղը զբաղեցնելու համար պարգևատրվեց ոսկե մեդալով, մասնակցության վկայականով և մրցանակով, նույն կուրսի ուսանող Արտյոմ Աղասու Զուրնաչյանը՝ վկայականով և մրցանակով: 
Առանձնահատուկ էր «Երևանի ոսկերչական գործարան» ընկերության գլխավոր տնօրեն, հայաստանի ոսկերիչների միության նախագահ Էմիլ Գրիգորյանի գնահատանքը, ով իր համագործակցությունն ու օժանդակումն առաջարկեց ուսումնարանում ոսկերչական մասնագիտական կրթությունն առավել բարձր որակով իրականացնելու համար։

Հովհաննես Նազարյանը  Աբու Դաբիում կայանալիք <Աշխարհի հմտություններ> միջազգային մրցույթին ոսկերչություն մասնագիտությամբ ներկայացնելու է Հայաստանը: 

Փնտրել

Նյութեր

Image

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

Հայտարարություններ

Image

ՇՊՀ ի ուսանողները Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում

Նորություններ

Image

Միջոցառում՝ «Հետ դեպի առաջ»

Նորություններ

Image

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԵՏԱԳԾԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ․ Ի՞ՆՉ Է ԱՅՆ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻՆ

Նորություններ

Image

Հայկական «Կարմիր խաչ» ընկերության Շիրակի մասնաճյուղի կամավորները Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում

Նորություններ