Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ Շիրակի կայազորի նվագախմբի ելույթը

Միջոցառմանը ներկա էին ուսումնարանի ժամկետային ծառայության մեջ գտնվող զինծառայողների ծնողներ, ինչպես նաև ծառայությունն ավարտած ուսանողներ, մանկավարժներ, ուսանողներ, «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի սաներ:
Նվագախումբը ներկայացավ հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններով: Հնչեցին ժողովրդական պարեղանակներ՝ ազգային նվագարանների համադրմամբ, իսկ ծրագրում ընդգրկված ռազմահայրենասիրական ստեղծագործությունները ոգևորությամբ ընդունվեցին  հանդիսատեսի կողմից: 
Միջոցառման հանդիսավոր մասում տնօրեն Քնարիկ Ահարոնյանը կարևորեց կայազորի հետ համագործակցությունը, որի շրջանակներն տարեցտարի ընդլայնվում են. ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն առարկայի գործնական պարապմունքների անցկացում սպայական կազմի կողմից, ռազմադաշտային պարապմունքներին ուսանողների ընդգրկում և այլն:
Ուսումնարանի հետ սերտ համագործակցության և ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար տնօրինության կողմից շնորհակալագրեր շնորհվեցին կայազորի փոխգնդապետ Մասիս Հովսեփյանին և նվագախմբի պետ Դավիթ Հարությունյանին: Իսկ զինծառայողների  ծնողներին, ի նշան երախտագիտության,  նվիրվեցին ծաղիկներ:  
Հարկ է նշել նաև, որ 2018 թվականի ապրիլին Գյումրիում անցկացված «Վերածնունդ» փառատոնին Շիրակի կայազորի նվագախումբն արժանացել է «Գրան պրի» մրցանակի, որից հետո անդրանիկ ելույթը կայացավ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում: 

Փնտրել

Նյութեր

Image

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍԱՆՈՂ․․․

Նորություններ

Image

ERASMUS+ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ RENFORCE ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑԻՆ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ

Image

ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԶԵԿՈՒՅՑ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

Նորություններ

Image

ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԻ ԹՈՂԱԾ ՈՍԿԵ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Նորություններ

Image

Մասնակցություն «Կրթե՛նք և շրջանառե՛նք» ուսուցողական աշխատարանին

Նորություններ