Գոյական անուն

Նպատակն էր ամրապնդել  թեմայի շուրջ սովորողների ձեռք բերած գիտելիքները, կարողանալ կատարել շարահյուսական վերլուծություններ, իմանալ գոյականի ոճական արժեքը գեղարվեստական գրականության մեջ՝ գրագետ օգտագործելով բանավոր և գրավոր խոսքում։

Ինքնատիպ և տրամադրող էր դասի կահավորումը․ ուսանողների կողմից ստեղծված գծապատկերային պաստառը, թեմատիկ հագեցած սահիկաշարը և տեսանյութը խթանեցին սովորողների համապարփակ գիտելիքների ներկայացումը և բանավոր խոսքին։

Թեմայի ամփոփ ներկայացումից հետո դասավանդողի կողմից տրվեց գոյականի հատկանիշները որոշող առաջադրանք։ Սովորողները հմտորեն կարողացան ներկայացնել  գոյականի ոչ միայն քերականական, այլ՝ գրականագիտական հատկանիշները։

Ընթացքում լսարանը ունկնդրեց Հ․Սահյանի և Վ․Տերյանի ստեղծագործությունները՝ Ս․Յուզբաշյանի անզուգական կատարմամբ։

Դասը հասավ իր տրամաբանական ավարտին, երբ ուսանողուհի Լուսինե Խաչատրյանը հանդես եկավ իր անակնկալ նախաձեռնությամբ՝ընթերցելով «գոյական» անվանը համապատասխան աքրոստիկոսը։

Փնտրել

Նյութեր

Image

Հերթական ներքին վերապատրաստում Էրազմուս+ «RENFORCE» միջազգային ծրագրի շրջանակում՝ օր 4

Նորություններ

Image

Հերթական ներքին վերապատրաստումը Էրազմուս+ «RENFORCE» միջազգային ծրագրի շրջանակում՝ օր 3

Նորություններ

Image

Հերթական ներքին վերապատրաստումը Էրազմուս+ «RENFORCE» միջազգային ծրագրի շրջանակում՝ օր 2

Նորություններ

Image

Հերթական ներքին վերապատրաստումը Էրազմուս+ «RENFORCE» միջազգային ծրագրի շրջանակում՝ օր 1

Նորություններ

Image

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

Հայտարարություններ