Գիտելիքով զինված մարդը անպարտելի է

Ուսանողները ներկայացրին ուսումնարանի գործունեության տաս տարիների ընթացքում ձեռքբերումները, տարաբնույթ մրցույթներում գրանցած հաղթանակները և հաջողությունները: 
Երախտագիտության խոսքեր հնչեցին Ազգային բանակում ծառայող շրջանավարտներին, ովքեր անմնացորդ նվիրումով ծառայում են հայրենիքին և արժանացել են բազմաթիվ պարգևների՝ բարձր պահելով ուսումնարանի պատիվը: Տնօրինության և մանկավարժների կողմից հնչեցին շնորհավորանքի խոսքեր և մաղթանքներ: Շնորհակալագեր  և պատվոգրեր հանձնվեցին տարբեր բնագավառներում հաջողություններ և հաղթանակներ տարած ուսանողներին:  
Ապագայի հանդեպ ձգտումներով և երազանքներով էր լցված միջոցառման գրական-գեղարվեստական մասը: 
Հուզիչ էր առաջին կուրսեցիների երդումը, ովքեր խոստացան լինել օրինակելի, շարունակել ուսումնարանում ձևավորված բարի ավանդույթները, հարստացնել մասնագիտական գիտելիքները, հավատարիմ մնալ ազգային արժեքներին ու ավադույթներին, անմնացորդ ծառայել հայրենիքին:
Ընտրված բանաստեղծական խոսքերը, երգն ու պարը իրար շաղկապվել էին մեկ գաղափարով՝ սիրել մարդուն, լույսով լցնել աշխարհը և ժպիտ նվիրել ամենքին,  հաստատել այն ճշտամարտությունը, որ գիտելիքով զինված մարդն անպարտելի է, քանզի հոգևոր-մշակութային կապերը ամրապնդում են երիտասարդության ճանաչողական-դաստիարակչական գործընթացները, խթանում հայ մարդու բարեկիրթ, ազգանվեր հոգեկերտվածքին: 

Ուսանողական խորհուրդ 

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ