Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում
Նորություններ
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան այցելեցին ֆրանսիական L'Œuvre d'Orient բարեգործական կազմակերպության ներկայացուցիչները։
Այցի ընթացքում նրանք ծանոթացան «Ընտանիք» և L'Œuvre d'Orient բարեգործական կազմակերպությունների համագործակցությամբ իրականացվող ծրագրերին, մասնավորապես հաստատության բակում կառուցվող՝ Աշխատանքային ու ուսումնական արվեստանոցների և Էկոկացարանի շինարարական աշխատանքների ընթացքին, որոնցից մեկը նախատեսված է որպես հանրակացարան՝ հեռավոր բնակավայրերից ուսումնարան հաճախող ուսանողների համար, իսկ մյուսը՝ ձեռնարկատիրական գործունեության և գործնական ուսուցման կազմակերպման համար։
L'Œuvre d'Orient կազմակերպությունը, որը գործում է 1856 թվականից, աջակցում է կրթական, սոցիալական և մշակութային ծրագրերի իրականացմանը տարբեր երկրներում։
Designed and developed by Brain Fors