ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

21․03․2024թ․
Բաց դաս ինֆորմատիկա առարկայից։ Թեմա՝ «ՏՏ կիրառությունը տարբեր ոլորտներում»։ Դասավանդող՝ Կ․Ղարագյոզյան։
Բաց դասը դիտարժան էր և հագեցած մասնագիտական խորքային գիտելիքներով։ Այն կառուցվածքով խիստ տարբերվող էր և մեկնարկը ազդարարվեց դասավանդողի կողմից․ «Գիտելիքի դարաշրջան, ժամանակաշրջան, որտեղ գիտելիքն ունի սոցիալական և տնտեսական հիմնարար արժեք։ Մարդու անձնական, գործնական, սոցիալական և մշակութային կյանքը ենթարկվում է փոփոխությունների տեխնոլոգիաների հեղափոխության հետևանքով տրանսֆորմացիաներն ակնհայտ են։ Նոր տեխնոլոգիաները վերաձևավորում են մեր գործողություններն այն հասարակության մեջ, որտեղ ապրում ենք, և ի վերջո ձևավորում է մեր հասարակությունը»։
Հետազոտական աշխատանքների արդյունքում ուսանողները ձեռք էին բերել թեմատիկ բովանդակալից տեսանյութեր, որոնց ցուցադրմանը զուգահեռ վերջիններս կարողացան գրագետ մեկնաբանել մարդկային գործունեության ամենատարբեր ոլորտներում կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը։
Սովորողները ցուցադրեցին նաև «խելացի ժամացույց», «վիրտուալ իրականության սաղավարտ», «դրոն հեռակառավարվող տեսախցիկ» տեղեկատվության ապահովման տեխնիկական սարքավորումները՝ ներկայացնելով դրանց դերն ու նշանակությունը։ Առավել տպավորիչ և խոսուն էին «խելացի պայուսակին», «խելացի տանը», «անղեկ, առանց վարորդ ավտոմեքենային» և «ռոբոտ մատուցողին» վերաբերող տեսանյութերը։
Դասի ամփոփման փուլում իր գեղեցիկ խոսքով հանդես եկավ Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնի գրաֆիկ դիզայներ Քնար Սարգսյանը, ով սիրով իր մասնագիտական տեսակետը և փորձը կիսեց ներկաների հետ։

Փնտրել

Նյութեր

Image

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍԱՆՈՂ․․․

Նորություններ

Image

ERASMUS+ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ RENFORCE ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑԻՆ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ

Image

ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԶԵԿՈՒՅՑ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

Նորություններ

Image

ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԻ ԹՈՂԱԾ ՈՍԿԵ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Նորություններ

Image

Մասնակցություն «Կրթե՛նք և շրջանառե՛նք» ուսուցողական աշխատարանին

Նորություններ