Դասախոս՝ Հայոց լեզու և գրականություն

«Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր տեղի համար․

  • Հայոց լեզվի և հայ գրականության դասախոս՝ 28 դասաժամ

Թափուր տեղերի համապատասխանության նկատմամբ  սահմանված պահանջներն են․

  • բարձրագույն կրթությամբ մանկավարժական համապատասխան որակավորում կամ  բարձրագույն կրթություն և վերջին 10 տարվա ընթացքում տվյալ առարկայի մանկավարժական (կամ ուսուցչական) կամ գիտամանկավարժական գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ։

 

 Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ  է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում (Ձև 1),

2) կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճենը),

3) անձնագիր (բնօրինակը և պատճենը),

4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),

5) ինքնակենսագրություն (Ձև 4),

6) մեկ լուսանկար` 3x4 չափի,

7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ` Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,

8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը),

9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

Փաստաթղթերն ընդունվում են սույն թվականի փետրվարի 2-ից մինչև փետրվարի 13-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 16:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերի։

Մրցույթը տեղի կունենա փետրվարի 18-ին, ժամը 13։00-ին ՀՀ ԿԳՄՍՆ «Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ում,  

հասցե՝ ք. Գյումրի, «Անի» թաղամաս, 11 փողոց, 5/2 շենք։

Տեղեկությունների համար զանգահարել  /0312/ 6-64-07 հեռախոսահամարով:

Ուսումնարանի մասին՝ gyumriusumnaran4.am

Փնտրել

Նյութեր

Image

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

Հայտարարություններ

Image

ՇՊՀ ի ուսանողները Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում

Նորություններ

Image

Միջոցառում՝ «Հետ դեպի առաջ»

Նորություններ

Image

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԵՏԱԳԾԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ․ Ի՞ՆՉ Է ԱՅՆ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻՆ

Նորություններ

Image

Հայկական «Կարմիր խաչ» ընկերության Շիրակի մասնաճյուղի կամավորները Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում

Նորություններ