Ծրագրային մեքենայացված հաստոցներով փորագրության առանձնահատկությունները» թեմայով բաց դաս

Բաց դասի նպատակն էր.

•    զարգացնել ինքնուրույն   հետազոտական աշխատանքներ կատարելու կարողություն,
•    հարստացնել  մասնագիտական գիտելիքները,
•    զարգացնել վերլուծական կարողություններ, ակտիվացնել մտածողությունը /տանել զուգահեռներ ձեռքի և մեքենայացված փորագրությունների միջև/,
•    ցուցադրել մասնագիտական կարողություններ:   

Ուսանողները տեսանյութերի և սահիկաշարի միջոցով ներկայացրին փայտի փորագրության ծրագրային մեքենայացված հաստոցների /ԹԾԿ հաստոցների/ տիպերը, ինչպես նաև զարգացման պատմությունը, տեխնիկական բնութագրերը /3D…5D/:
Տպավորիչ էր փորագրության ժամանակակից տեխնոլոգիական միջոցների վերաբերյալ տեսանյութերի ցուցադրումն ու գրագետ մեկնաբանումը։ 
Հատկանշական էր նաև փայտարվեստի թանգարանի /Երևան/ մասին հայկական  ֆիլմից հատվածների ցուցադրումը: Ֆիլմում հետաքրքիր ձևով ներկայացված էր հայկական զարդանախշերի ձեռքի փորագրությամբ կենցաղային շատ իրեր...  և ուսանողները վարժ  մեկնաբանեցին տեսանյութը:
Ուսանողները, զուգահեռներ տարան ձեռքի և մեքենայացված փորագրությունների միջև, ներկայացրին դրանց առանձնահատկությունները։ Հայտնեցին իրենց անհատական կարծիքներն ու տեսակետները ձեռքի և մեքենայացված փորագրությունների մասին։
Ուսանողները ցուցադրեցին փորագրության պատճենման համար նախատեսված սարքի աշխատանքային գործընթացի մասին  տեսահոլովակը: 
Ուսանողների ձեռքով փորագրված փայտե գեղարվեստական նմուշները զարդարում էին աշխատանքային մի հարթակ, իսկ աշխատասեղանը՝ փայտի փորագրման համար   անհրաժեշտ գործիք-սարքավորումները:
Ուսանողներից մեկը համառոտ ներկայացրեց արհեստանոցի փորագրման  համար անհրաժեշտ գործիք-սարքավորումները՝ դասակարգելով դրանք ըստ...

Համագործակցելով, «Ընտանիք» ՄՊՍԿ-ի հետ, կենտրոնի  ուշիմ և խելացի սաներից մեկը՝ Ս.Սահակյանը,  ցուցադրեց ԹԾԿ /CNC/ հաստոցի փորագրման աշխատանքը՝ փորագրելով նախապես ծրագրավորած պատկերը:

Դասավանդող՝   Ս.Մկրտչյան

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ