Ճիշտ գրելու, ճիշտ խոսելու գաղտնիքները ...

Միջոցառման նպատակն էր ուսանողներին ծանոթացնել ուղղագրական, ուղղախոսական և ոճական այն առանձնահատկություններին, որոնք բնորոշ են երեք լեզուներին, օրինակների միջոցով ներկայացնել խոսքի մեջ հաճախակի հանդիպող լեզվաոճական սխալները, նպաստել ուսանողների գրավոր և բանավոր խոսքի զարգացմանը, ուղղագրական և ուղղախոսական կանոնների ճիշտ կիրառմանը։
Բաց դասն սկսվեց հայերենում, ռուսերենում և անգլերենում ընդհանուր քերականական և ձևաբանական երևույթների ներկայացմամբ, որն ուղեկցվեց  էկրանին լեզուների տոհմածառի ցուցադրմամբ, այնուհետև ուսանողները նշեցին, թե որքան կարևոր է ուղղագրության և ուղղախոսության կանոնները սովորելն ու իմանալը, քանի որ միայն այդ կանոններին հետևելով կարող ենք գրագետ ու հասկանալի խոսել։ 
Սահուն կերպով անցում կատարվեց բառակազմության և հնչյունափոխության կանոնների ներկայացմանը, խոսվեց նաև, թե շեշտադրության հետ կապված ինչ տարբերություններ կան 3 լեզուներում։ Զուգահեռ սահիկաշարով ներկայացվեց ուղղագրական, ուղղախոսական, ոճաբանական կանոնների վերաբերյալ հետաքրքրաշարժ գծապատկերներ, նկարներ, հոլովակներ և համեմատականներ անցկացվեց երեք լեզուներում առկա կանոնների միջև։ 
Միջոցառման վերնագրին համապատասխան՝ «Ճիշտ գրելու, ճիշտ խոսելու գաղտնիքները» բացահայտելով՝ ուսանողները հետաքրքիր օրինակներով ներկայացրին առօրյա խոսքում հանդիպող արտասանական և ոճական սխալները։ 
Բաց դասի ավարտին տեղի ունեցավ ուսանողների՝ վերոնշյալ դասի արդյունքում ձեռք բերած գիտելիքների ստուգման և ամփոփման փուլը, որի ժամանակ սովորողներն աշխատեցին տեքստերի վրա՝ ուղղելով բառագործածության սխալները /երեք լեզուներով/։
Միջոցառումը հագեցած էր յուրօրինակ մեջբերումներով և ասույթներով, ուսանողների կողմից հատկապես ընդգծվեց հայերենի բացառիկությունը, և նշվեց օտարազգիների խոսքերը. 
«Ձեր հնամենի լեզուն ես չգիտեմ, բայց ես սիրում եմ այդ լեզուն։ Դրա մեջ Արևելքն եմ զգում, դարերն են նշմարվում։ Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանվելը» 
Վ. Հյուգո

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ