Բաց դաս «Վարսավիրության գեղագիտական կողմերը» թեմայով

Բաց դասի նպատակն էր ուսանողների մոտ.
•    հարստացնել մասնագիտական գիտելիքներ,
•    ձևավորել ինքնուրույն աշխատելու կարողություն,
•    ձևավորել տեղեկույթը փնտրելու, խմբագրելու և ներկայացնելու կարողություն,
•    զարգացնել գեղագիտական ճաշակ:

Ուսանողները բաց դասը սկսեցին Դոստաևսկու խոսքերով. «Գեղեցկությունը կփրկի աշխարհը»: Հետաքրքիր և հակիրճ ձևով ներկայացվեց մի քանի երկրներում տարբեր ժամանակաշրջաններում ընդունված գեղեցկության չափանիշները:
Այնուհետև ուսանողները ցուցադրին սանրվածքներ՝ ըստ մասնագիտությունների: Հաշվի էր առնված յուրաքանչյուր  «կերպարին» բնորոշ հագուստն ու սանրվածքը  /մարզիկ, ուսուցիչ, գործավար, բժիշկ, զինվոր, ուղեկցորդ/:
Մասնագիտական սահիկաշարի ցուցադրմանը զուգահեռ ուսանողները ներկայացրին  2018թ.  «արտառոց» սանրվածքներին բնորոշող նկարներ՝ կարճ, միջին և երկար մազերի համար: Որպես նորություն իրազեկվեց նաև մազերի 2018թ. ժամանակակից երանգների մասին:
Սահիկաշարը հագեցած էր թեմային վերաբորող նրբաճաշակ, գեղեցիկ նկարներով, հետաքրքիր փաստերով և տեղեկություններով: 
Բաց դասն ավարտվեց «Գեղեցկության գինը»  թեմայի շուրջ ուսանողների կարծիքների ու տեսակետների քննարկումով ՝ մեջբերելով Գյոթեի և Գլյուկի թևավոր խոսքերը:
Գովելի էր այն փաստը, որ ուսանողները ինքնուրույն փնտրել, թարգմանել, խմբագրել էին հանձնարարված առաջադրանքը  և պատշաճ ձևով կարողացան ներկայացնել այն:

Կազմակերպիչ՝ Կ.Գաբրիելյան

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ