Բաց դաս «Փոքրիկ Իտալիա» թեմայով

Դասի նպատակն էր.
•    ուսանողների ձեռք բերած տեսական գիտելիքները համատեղել գործնական կարողությունների հետ,
•    ուսանողներին ներգրավվել  թիմային աշխատանքի մեջ, 
•    զարգացնել ուսանողների հետազոտական հմտությունները:

Բաց դասի սկզբում ներկայացվեց դասի թեման, նպատակները:
Սահիկաշարի օգնությամբ ներկայացվեց իտալական խոհանոցի առանձնահատկությունը, սննդամթերքների /հացի, պանիր/ տեսակներ իտալական խոհանոցի ուտեստներ /հիմնական ուտեստներ, սոուսներ, խավարտներ, աղանդեր/, դրանց անվանումները, թվարկվեց բաղադրիչները, ուտեստների պատրաստման եղանակները:
Դասի գործնական փուլում ուսանողները պատրաստեցին իտալական սպագետտի /Ալ դանտե/ “Բոլոնյեզ” սոուսով և քերված պանրով, մանրամասն ներկայացրին ուտեստի պատրաստման հաջորդականությունը: Նրանք բավականին հմտորեն կատարեցին օգտագործվող սննդամթերքների նախապատրաստման, մեխանիկական և ջերմային մշակման գործընթացները:
Պատրաստի ուտեստը ձևավորվեց և մատուցվեց պատշաճ ձևով նախօրոք սպասքադրված, ձևավորված սեղանին:
Տրված առաջադրանքները իրականացվեցին վարժ` պահպանելով սանիտարիայի և հիգիենայի նորմերը և պատրաստման տեխնոլոգիան:

Դասավանդող՝   Մ. Լավազանյան

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ