Բաց դաս՝ «Բարոյագիտության ոսկե կանոնը» խորագրով

Բաց դասի նպատակն էր զարգացնել ուսանողների բանավոր խոսքը, խթանել գրագետ հաղորդակցմանը, ձևավորել բարոյագիտական արժեքներ՝ բարություն, համեստություն ազնվություն, գթասրտություն, դաստիարակել ընկերասիրության և փոխօգնության ունակություն, բարձրացնել ուսանողների պատասխանատվության զգացումը: 
Բաց դասի սկզբում ռուսաց լեզվի դասախոս Ն. Մանուկյանը ողջունեց ներկաներին, ներկայացրեց դասի նպատակը՝ նշելով, որ քննարկվող թեման շատ կարևոր է, բոլոր ժամանակներում՝ արդիական:
Ուսանողներն աղյուսակի միջոցով ներկայացրին բարոյագիտական նորմերը՝ իրավական և հասարակության մեջ դրանց ընկալման տեսակետից: Կարդացին թեմային վերաբերող խրատական առակներ, վերլուծեցին, դիտեցին տեսանյութ և հանգեցին այն եզրակացության, որ բարոյագիտության ոսկե օրենքը նույնն է բոլոր ժամանակներոմ և բոլոր կրոններում. «Մի՛ արա ուրիշներին այն, ինչ չես ուզում, որ անեն քեզ»: Այնուհետև ծավալվեց  քննարկում, թե ինչպես է վերաբերում հասարակությունը մարդու  գործած այս կամ այն արարքներին: Ուսանողները կարողացան հայտնել իրենց կարծիքները՝ անկաշկանդ  և գրագետ:
Դասն ավարտվեց սոցիալական տեսանյութով, որն ուներ բարոյախրատական բնույթ. բարությունը, երախտագիտության զգացումը, ազնվությունը բոլոր ժամանակներում միշտ գնահատվում և արժևորվում են մարդկության կողմից:
                                         

Կազմակերպիչ՝   Ն.Մանուկյան

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ