Այցելություն Վեոլիա ջրի Գյումրու մասնաճյուղ ՓԲԸ՝ «Խմելու ջրի որակի լաբորատորիա»

Այցի նպատակն էր  ծանոթացնել «Վեոլիա ջրի Գյումրու մասնաճյուղ» ՓԲԸ- ի և խմելու ջրի որակի լաբորատորիայում կատարվող աշխատանքներին, խորացնել գիտելիքները ջրի աղտոտման պատճառների և դրանց վերացման վերաբերյալ, ինչպես նաև դաստիարակել խնայողական վերաբերմունք խմելու ջրի նկատմամբ:

Խմելու ջրի լաբորատորիայի վարիչ Հռիփսիկ Սիմոնյանը ուսանողնրին ծանոթացրեց Շիրակի մարզի խմելու ջրի ջրամատակարարման համակարգին և լաբորատորիայում կատարվող աշխատանքներին, որոնց նպատակը բնակչությանն անվտանգ, սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին համապատասխան խմելու ջրով ապահովելն է:

Քիմիկ լաբորանտ Շուշանիկ Մկրտչյանը տարբեր փորձերի միջոցով իրականացրեց խմելու ջրի քիմիական հտազոտություն, որի ընթացքում կոլորիմետրի միջոցով որոշվեց խմելու ջրում մնացորդային քլորի առկայությունը, պղտորաչափի և զգայորոշման միջոցով՝ ջրի պղտորությունը, pH-մետրի միջոցով՝ խմելու ջրի ջրածնային ցուցիչը և տիտրման եղանակով չափվեց ջրի կոշտությունը:

Փորձերի իրականացմանը ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին նաև ուսանողները:

Լաբորատորիայի մանրէաբան Մարինե Դավոյանը ուսանողներին ծանոթացրեց ախտահանման սարքերին, կատարվող նախապատրաստական աշխատանքների ընթացքին և կատարեց խմելու ջրի մանրէաբանական հետազոտություն:

 Մասնագետները լիարժեք բացատրություն տվեցին ուսանողներին հետաքրքրող բոլոր հարցերին:

Այցելությունից հետո անցկացվեց ստացած տպավորությունների բուռն քննարկում՝ կարևորելով խմելու ջրի մաքրությունը՝ որպես բնակչության անվտանգ և ապահով կյանքի գրավական:

 

Քիմիայի դասախոս՝  Զ. Նահապետյան

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ