Այցելություն Գյումրու Լեզուների Տուն

ՇՊՀ-ի Օտար լեզուների ֆակուլտետի «Թարգմանչական գործ» բաժնի դասախոս Հ․ Իսահակյանը խոսելով թարգմանական արվեստի մասին, ուսանողներին ներկայացրեց նաև ժամանակակից թարգմանական գրականության առանձնահատկությունները, ծանոթացրեց թարգմանական գրականության տեսակներին։  Նա նշեց, որ մեծագույն պատասխանատվությամբ պետք է վերաբերվել թարգմանվող նյութին՝ մեջ բերերով Հ․Թումանյանի հայտնի միտքը․ «Թարգմանությունը մի գեղեցիկ վարդ է՝ ապակու տակ»,  ուստի  որևէ գրողի ստեղծագործությունը թարգմանելուց առաջ, հիմնավորապես պետք է ուսումնասիրել այդ հեղինակի գործերը, նրա ապրած  ժամանակաշրջանը, ինչպես նաև փորձել հավատարիմ մնալ բնօրինակին։ Եվ որպես օրինակ բերեց Աստվածաշնչի թարգմանությունը, որը մինչև այժմ  մնում է անգերազանցելի։ 
Գեղեցիկ և գրագետ թարգմանության համար պետք է  փայլուն իմանալ այն լեզուն, որից թարգմանվում է։ Սակայն թարգմանչի  համար ամենակարևորը  մայրենի լեզվի գերազանց իմացությունն է, ազգային լեզվամտածողությունը։
Դասախոսությունից հետո ծավալվեց աշխույժ քննարկում․ պատասխանելով ուսանողներին հետաքրքրող հարցերին՝  դասախոսը հորդորեց  մասնագիտություն ընտրելիս սովորել նաև որևէ օտար լեզու, որպեսզի կարողանան դիմակայել ժամանակի մարտահրավերներին։ 

Հումանիտար մեթոդմիավորում
Պատասխանատու՝ Մ. Եգանյան

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ