Այցելություն Գյումրու «Լենտեքս» գործարան

 Այցելության նպատակն էր ծանոթանալ գործարանի ժամանակակից սարքավորումներին, զարգացնել ուսանողների մասնագիտական կարողությունները, գործարանի արհեստանոցի վարպետ մասնագետների կողմից անցկացնել խորհրդատվություն և վարպետության դաս:
Գյումրու «Լենտեքս» գործարան արտադրության պետ և անվտանգության ինժեներ տկն.Աստոյանը ուսանողներին ներկայացրեց գործարանի տարբեր արտադրամասերում /ներկման, գործման, փաթեթավորման և այլն/ իրականացվող արտադրական գործընթացները, դրանց ճիշտ կազմակեպման ձևերը և անվտանգության տեխնիկայի կանոնները:
Ուսանողներն ուսումնասիրեցին նաև գործարանի անսարք վիճակում գտնվող ժամանակակից սարքավորումները /ԹԾԿՀ/ և մասնակիորեն մասնակցեցին դրանց վերանորոգման գործընթացներին: 
Տարբեր արտադրամասերում շահագործվող սարքավորումների աշխատանքային գործընթացներն ուսումնասիրելու ընթացքում ապագա  ռադիոմեխանիկների մոտ առաջացան մասնագիտական հարցեր, որոնք քննարկվեցին և պարզաբանվեցին համապատասխան մասնագետների կողմից: 
Մասնագիտական լրացուցիչ գիտելիքներով և փորձով հարստացած ուսանողներն իրենց տպավորությունները կիսեցին արտադրական ուսուցման դասաժամին`նշելով որ այն որպես վարպետության դաս խիստ գործնական էր և արդյունավետ:

Կազմակերպիչ` արտադրական ուսուցման վարպետ ՝ Ալ.Նազարյան
 

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ