Այցելություն Գյումրու արյան փոխներարկման կայան

Այցի նպատակն էր  դաստիարակել մարդասիրություն և կամային որակ, խորացնել ուսանողների  գիտելիքները արյան խմբերի, արյան փոխներարկման և արյան միջոցով փոխանցվող հիվանդությունների վերաբերյալ, ծանոթացնել նրանց կայանի աշխատանքային գործընթացին:
Արյան փոխներարկման կայանի տնօրեն Ա. Անդրիասյանը ուսանողներին ծանոթացրեց կայանի առաքելություններին և նպատակներին, դոնորական արյան հանձման գործընթացին, արյան պահեստավորման պայմաններին: Նա  նշեց, որ կամավոր արյան դոնորությունը առողջ ապրելակերպի բաղադրամաս է, մարդասիրական քայլ և հասարակության հանդեպ բարոյական պարտք:
Ուսանողները ականատես եղան ուսումնարանի մաթեմատիկայի դասախոս Ռ. Պետրոսյանի՝ որպես գրանցված կամավոր դոնոր,  արյան հանձնման ընթացքին, արյան բաղադրամասերի առանձնացմանը և պահեստավորմանը:
Մասնագետ բժիշկը որոշեց ուսանողներից մեկի արյան խումբը՝ քայլ առ քայլ ցուցադրելով ողջ գործընթացը:
Այցելությունից հետո անցկացվեց ստացած տպավորությունների բուռն քննարկում՝ կարևորելով կամավորական սկզբունքների գաղափարը: 

Կենսաբանության դասախոս՝   Զ. Նահապետյան

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ