Այցելություն Գյումրու ամենահին և կոլորիտային «Լյուքս» վարսավիրանոց

Այցելության նպատակն էր. ծանոթանալ վարսավիրանոցի ամենահին սարքավորումներին, անցկացնել խորհրդատվություն և վարպետության դաս` արհեստանոցի վարպետ մասնագետների կողմից, հարստացնել ուսանողների գիտելիքները լրացուցիչ մասնագիտական գիտելիքներով:
76-ամյա պատմություն ունեցող Գյումրվա գեղեցկության սրահն ինքնատիպ աշխատանքային ոճով, կահավորանքով, քաղաքային կոլորիտով գրավեց ուսանողներին: Արհեստանոցի հմուտ վարպետներն ուսանողներին ներկայացրին արհեստանոցի ստեղծման պատմությունը, անվանի վարսավիրների աշխատանքային գործունեությունը, նրանց հետ կապված նշանակալի իրադարձությունները, ինչպես նաև ուսանողները մանրամասնորեն ծանոթացան  տղամարդկանց համար նախատեսված վարսավիրական հին գործիք-սարքավորումներին, պարագաներին, սպասարկման կարգ ու կանոնին, առանձնահատկություններին: 
Ոսանողները տպավորված էին այցելությունից: Նրանք իրենց սեփական տեսակետներն ու կարծիքները հայտնեցին նույն մասնագիտությամբ ուսանողներին:

Կազմակերպիչ՝  Ա.Ղանդիլյան

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ