ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ /ԳՏԿ/

Այցը նպատակ ուներ ուսանողներին ծանոթացնել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեությանը, կենտրոնում գործող լաբորատորիաներին, արդիական սարքավորումներին և գործիքներին։
Ուսանողներին հյուրընկալեց ԳՏԿ-ի հանրային կապերի պատասխանատու Արփինե Բաղդասարյանը, ով ներկայացրեց ԳՏԿ-ի ստեղծման պատմությունը, կենտրոնում գործող էլեկտրատեխնիկական, մեխանիկական հզոր լաբորատորիաները, տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրավորման ոլորտի դասընթացները։ Շրջայցի ընթացքում ուսանողները ծանոթացան նաև կենտրոնի տարածքում գործող յուրաքանչյուր կազմակերպության գործունեությանը, աշխատանքային պայմաններին, աշխատողի նկատմամբ ներկայացվող պահանջներին, հեռանկարներին։
ԳՏԿ դասախոս Վահրամ Մուրադյանը բացատրեց  էլեկտրատեխնիկական, մեխանիկական լաբորատորիաների սարք – սարքավորումների տեխնիկական բնութագրերը, կիրառման ոլորտները, անհրաժեշտությունը ռադիոէլեկտրոնիկայում և ռոբոտաշինությունում։ 
ԳՏԿ-ի կրթական ծրագրերի համակարգող  Իրինա Սաֆարյանը, ուսանողներին իրազեկեց իրականացվող կրթական ծրագրերի, պարբերաբար անցկացվող անվճար դասընթացների, ՏՏ ոլորտում, ՀՀ և Գյումրիում ներկայումս առավել պահանջված մասնագիտությունների մասին։
Շրջայցը բավականին հագեցած էր, հետաքրքիր և զարգացնող։
Քննարկման ընթացքում պարզվեց, որ ուսանողները հետաքրքրված էին ներկայացված տեղեկությամբ, լաբորատորիաների հնարավորություններով և մասնագիտական զարգացման հեռանկարներով։

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ