«Ավարայր» խորագրով ֆիլմի դիտում և քննարկում

Վավերագրական ֆիլմի ցուցադրումը կազմակերպվել էր Սրբոց Վարդանանց տոնին նվիրված միջոցառումների շրջանակում, որի նպատակն էր առաջին կուրսեցիներին ներկայացնել Ավարայրի ճակատամարտի պատճառները, ընթացքը, արժևորել հայ ժողովրդի մղած պայքարի պատմական արժեքը, հավատ ներշնչել հայ ժողովրդի անկոտրում ոգու և ապագայի նկատմամբ:
Ֆիլմի դիտումից հետո ուսանողները անդրադարձան 5-րդ դարի պատմիչ Եղիշեի մատյանին`որպես հավաստի պատմական աղբյուրի, խոսեցին ապստամբության ավարտի և հետևանքների մասին: Նշվեց նաև, որ Եղիշեի մատյանում Վարդանանց   պատերազմը ներկայացվում է որպես կրոնի համար մղված պարերազմ, որին մասնակցել են իշխանից մինչև շինականը, և անգամ հայոց աշխարհի  փափկասուն տիկնայք: Նշվեց նաև, որ հայ առաքելական եկեղեցին Վարդանանց պատերազմի նահատակներին դասել է սրբերի շարքը:
Այնուհետև ուսանողների միջև ծավալվեց քննարկում:

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ