<Ավարայր> վավերագրական ֆիլմի քննարկում

Միջոցառման նպատակն էր խթանել ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, արժևորել ազգի պատմության դասերը և հավատքի դերը ազգապահպանության գործում: 
Դասախոսի ներածական խոսքից հետո, ուսանողները ընդհատումներով դիտեցին ճակատամարտի մասին վերլուծական, վավերագրական <Ավարայր> տեսանյութը, որտեղ հստակ ներկայացված  էր Վարդանանց սխրանքը: 
Քննարկման ընթացքում, ընկալելով հինգերորդ դարում Հայաստանի ռազմաքաղաքական իրավիճակը, ուսանողները վերլուծեցին 449 թվականին Արտաշատում հրավիրված ժողովը, անդրադառնալով հետևյալ հարցերին.
     ինչու՞ տեղի ունեցավ քաղաքական պառակտում ապստամբող ուժերի միջև
    պատերազմել, թե՞ ոչ, ո՞րն էր ելքը
    ի՞նչ տվեց մեզ Ավարայրի դասը

Քննարկման արդյունքում ուսանողները հանգեցին այն մտքին, որ մինչ օրս եկեղեցին և Վարդանանց ապստամբությունը իրենց ուրույն և կարևոր դերն են ունեցել ազգապահպանության գործում:
Դարեր են անցել... այսօր էլ ծնվում են Վարդաններ, ովքեր սահմանին կանգնած՝ անձնվիրաբար պայքարում են վասն հայրենյաց, վասն հավատի, որոնց համար թանկ և նվիրական արժեքներ են Մայր հայրենիքը, քրիստոնյա եկեղեցին և սրբատառ մայրենին: 

Հայոց պատմություն առարկայի դասախոս՝     Ա. Պետրոսյան
 

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ