«Աշխարհի 7 հրաշալիքները» խորագրով բաց դասի ռուսաց լեզու և անգլերեն առարկաներից

Դասի նպատակն էր ճանաչողական գիտելիքներ ձեռք բերել հին աշխարհի յոթ հրաշալիքների մասին, ներկայացնել դրանք որպես համաշխարհային նշանակություն ունեցող մշակութային արժեքներ,  զարգացնել ուսանողների բանավոր խոսքն ու  հարստացնել բառապաշարը:
Դասին մասնակցում էին I  և II  կուրսերի ուսանողները։
Նրանք ռուսերեն և անգլերեն լեզուներով, սահիկաշարի օգնությամբ ներկայացրին հին աշխարհի յոթ հրաշալիքները, խոսեցին դրանց ստեղծման ժանակաշրջանի և առանձնահատկությունների մասին։ Դասի ընթացքում ուսանողները նշեցին  հրաշալիքների հետ կապված հետաքրքիր պատմություններ՝ ստեղծելով միջառարկայական կապ աշխարհագրություն, գրականություն առարկաների հետ:
Ուսանողներին նախօրոք  հանձնարարվել էր տեղեկություններ հավաքել ժամանակակից «հրաշալիքների» մասին, որը ներկայացրին տեսանյութով։
Նրանք անդրադարձան նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող պատմամշակութային այն կոթողներին, որոնք կառուցվել են հնագույն ժամանակաշրջանում (Գառնի, Քարահունջ, Զվարթնոց, Գեղարդ ...) և կանգուն են մինչ այսօր։ 
Դասի ավարտին ուսանողներն արտահայտեցին իրենց կարծիքները և եզրակացրեցին. պետք է ճանաչել ոչ միայն ազգային, այլև համաշխարհային  մշակութային արժեք ներկայացնող կոթողները, պահպանել դրանք՝ փոխանցելով   ապագա սերունդներին;

 

Հումանիտար մեթոդմիավորում

Փնտրել

Նյութեր

Image

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

Հայտարարություններ

Image

ՇՊՀ ի ուսանողները Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում

Նորություններ

Image

Միջոցառում՝ «Հետ դեպի առաջ»

Նորություններ

Image

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԵՏԱԳԾԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ․ Ի՞ՆՉ Է ԱՅՆ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻՆ

Նորություններ

Image

Հայկական «Կարմիր խաչ» ընկերության Շիրակի մասնաճյուղի կամավորները Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում

Նորություններ