ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԸՆԴԴԵՄ ԾԱՌԱՀԱՏՄԱՆԸ ԵՎ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԴԵՐԸ ԴՐԱՆՑ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԸՆԴԴԵՄ ԾԱՌԱՀԱՏՄԱՆԸ ԵՎ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԴԵՐԸ ԴՐԱՆՑ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում «Վերականգնող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտությամբ առաջին կուրսի ուսանողների մասնակցությամբ անցկացվեց մասնագիտական մոդուլների և մաթեմատիկա առարկայի հետ ինտեգրված բաց դաս՝ «Արևային ֆոտովոլտային վահանակների կիրառումը ընդդեմ ծառահատմանը և մաթեմատիկայի դերը դրանց տեղադրման գործում» թեմայով։ Դասին ներկա էին նաև մասնակից ուսանողների ծնողներ։
Դասի ընթացքում ուսանողները արժևորեցին բնական հավասարակշռության պահպանումը, հոգատար վերաբերմունքը բնության նկատմամբ, ներկայացրեցին ֆոտովոլտային վահանակների կիրառությունը և օգտակարությունը բնության պահպանության գործում։
Կարևորվեց նաև մաթեմատիկայի դերը տվյալ մասնագիտության մեջ։ Ուսանողները կատարեցին գործնական հաշվարկներ՝ արևային էներգիայի էներգետիկ կայանների վահանակների ճիշտ անկյան տակ տեղակայելու և կաղապարի համար անհրաժեշտ մետաղական չորսուների երկարության որոշման նպատակով։

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ