Արցախի տարբեր կրթական հաստատությունների ուսանողների ճանաչողական այցը Գյումրու թանգարաններ և գեղագիտական ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղ

2022 թվականի հոկտեմբերի 19-ին՝«Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպության և «Արցախի սոցիալական զարգացման ծրագրերի» հիմնադրամի համագործակցությամբ «Մասնագիտական կրթությունը՝ բարեկեցության գրավական» կրթական ծրագրի շրջանակում կազմակերպվեց Արցախի տարբեր կրթական հաստատությունների ուսանողների ճանաչողական այցը Գյումրու թանգարաններ և գեղագիտական ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղ: Նրանց ուղեկցեցին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները: Քաղաքի կենտրոնում գտնվող պատմական ու մշակութային վայր համարվող «մուսաների տները» վկայում էին Գյումրվա առօրյայի, մշակույթի հարուստ պատմական ժառանգության մասին։ «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը» աշխարհի եզակի պատկերասրահն է, որտեղ պահպանվում է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի աշխատանքների ամբողջական հավաքածուն: Ուսանողները ծանոթացան նաև Ավ․Իսահակյանի, Հ․Շիրազի, Մ․Մկրտչյանի անձնական իրերին, խնամքով պահպանված ձեռագրերին, տպագիր գործերին և մեզ փոխանցված մշակութային ժառանգությանը։ Կրթօջախի և Արցախից հյուրընկալած թվով 38 ուսանողներ ու վարպետներ ինքնաբավ էին․ քանզի այցելությունը գեղագիտական հաճույք պատճառեց դիտորդներին: Մշակութային ու պատմական արժեք ներկայացնող հայկական ստեղծագործությունների միջոցով այցելուները ծանոթացան հայոց պատմությանը, ինչպես նաև մարդկային մշակույթի ու պատմության վերաբերյալ դասեր քաղեցին։

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ