ԱՌԱԿՍ ԶԻՆՉ ՑՈՒՑԱՆԵ

Բաց դասի նպատակն էր ներկայացնել առակը որպես գրական ժանր, արժևորել առակների դերը մարդու բարոյական արժեքների ձևավորման գործում, ծանոթացնել հայ և համաշխարհային առակագիրների ստեղծագործություններին:
Դասը սկսվեց Աստվածաշնչի «Գիրք առակաց» բաժնին նվիրված տեսանյութով: Թատերական գեղեցիկ խաղի միջոցով ուսանողները ցուցադրեցին դրվագներ՝ Սողոմոն Իմաստունի առակներից։ Որպես բնաբան՝ նրանք ընտրել էին «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» խորիմաստ կարգախոսը:
Ուսանողները ներկայացրին «առակ» ժանրի կառուցվածքը, տեսակները, բացատրեցին, թե ինչ է նշանակում առակ եզրույթը՝ աչքի առաջ: Իսկ դերախաղի միջոցով մեկնաբանվեց միջնադարյան հայ առակագիրներ Մ.Գոշի, Վ. Այգեկցու առակների քննադատական ոգին և բարոյախրատական արժեքը:
Սահիկաշարի ցուցադրմանը զուգահեռ՝ պաստառի օգնությամբ, ներկայացվեց ինչպես համաշխարհային /Ժան դը Լաֆոնթե, Լեսինգ, Իվ.Կռիլով/, այնպես էլ հայ նոր գրականության հայտնի առակագիրներին /Խ. Աբովյան, Ա. Խնկոյան, Ա.Իսահակյան, Հ. Շիրազ/:
Հետաքրքիր էր ուսանողների պատրաստած «Առակների քարտեզ» պաստառը, որում պատկերված էր առակին բնորոշ բոլոր հատկանիշները:
Դասը նպաստեց ուսանողների գրագետ խոսքի զարգացմանը, վերլուծական մտածողության ձևավորմանը, բարին և գեղեցիկը արժևորելու կարողությանը։

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ