<Առաջին օգնության անհրաժեշտությունն արտակարգ իրավիճակներում> թեմայով բաց դաս

Դասի նպատակն էր սովորողների մոտ ձևավորել արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու և առաջին օգնություն ցուցաբերելու կարողություններ: 
Նախապես ձևավորված հինգ խմբերը պատրաստել էին զեկույցներ հետևյալ թեմաներով՝ առաջին օգնություն թունավոր կենդանիների խայթոցների, այրվածքների, շնչառական օրգանների ախտահարման, արյունահոսությունների, կոտրվածքների դեպքում: Հաշվի առնելով թեմայի արդիականությունը և ժամանակի պահանջը, մասնակիցները տեսական գիտելիքներին զուգահեռ ցուցադրեցին նաև գործնական կարողություններ: Բազմաթիվ օրինակներն ու թեմային համապատասխան սահիկաշարը դասն ավելի տպավորիչ և ուսանելի դարձրեցին: 
Դասի վերջում մասնակիցները պատասխանեցին ներկաների հարցերին՝ հանգելով եզրակացության, որ յուրաքանչյուր քաղաքացի, արժևորելով մարդասիրական վեհ գաղափարները, պարտավոր է տարբեր իրավիճակներում հմուտ գործողություններով փրկել մարդկային կյանքեր,  որքան <ների ուժերն ու թելադրի յուրաքանչյուրի խիղճը>:

Մեթոդմիավորման նախագահ՝  Զ. Նահապետյան

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ