Ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված միջոցառում Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում մարտի 30-ին Գյումրու կայազորի 55035 զորամասի հետ համատեղ անցկացվեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ-մրցույթը՝ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմին: Միջոցառման նպատակն էր գնահատել զինվորի դերը, արժևորել բանակի և երիտասարդության միասնությունը երկրի պահպանման ու հարատևման գործում: 
Ինտելեկտուալ խաղին մասնակցում էին Գյումրու կայազորի  55035  զորամասի, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի և «Ընտանիք» կենտրոնի հավաքական  թիմերը: Թիմերը ներկայացել էին խորհրդանշական՝ «Հրետանավոր, «Հայորդի, «Սպարապետ», «Քաջազնունի», «Արարատ» անվանումներով:
Խաղը բաղկացած էր 3 փուլից, որոնց մեջ ընդգրկված էին հայոց պատմություն, նախնական զինվորական պատրաստվածություն, հայոց բանակ թեմաները: 
Մրցակցության մթնոլորտում բոլորը ձգտում էին հասնել վերջնական հաղթանակի:
Խաղն ուսանելի էր նաև ներկաների համար. նրանք ևս մեկ անգամ վերհիշեցին իրենց գիտելիքները և  հարստացրին դրանք նոր փաստերով, պատմական իրողություններով: 
Գնահատելի էր հատկապես մասնակիցների՝ հայրենի երկրի, հայոց բանակի մասին տեղեկատվության խորը իմացությունը: 
Խաղ-մրցույթն անցավ աշխույժ մթնոլորտում, մասնակից թիմերը դրսևորեցին ակտիվ մասնակցություն, արդյունքում հաղթեց Գյումրու կայազորի 55035 զորամասի «Հրետանավոր» թիմը: 
Խաղի փուլային անցումներում հայրենասիրական կատարումներով ելույթ ունեցան զինվորները  և ուսանողները:  
Միջոցառման ավարտին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Քնարիկ Ահարոնյանը, շնորհավորեց մասնակիցներին՝ ցուցաբերած գիտելիքների, թիմային աշխատանքում միասնականություն դրսևորելու համար: 
Գյումրու կայազորի 55035 զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ փոխգնդապետ Արմեն Գրիգորյանը ողջունեց նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը, նշելով, որ հաջողությունը վերջնական չէ, պարտությունը՝ ճակատագրական, քաջություն ունենալն է շարունակելու և հասնելու նպատակին. ահա թե ինչն է իրոք կարևոր:

Ուսմասվար Ս. Էլբակյան
 

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ