<20-դարի արգելված գրականություն՝ Աննա Ախմատովա>

Բաց  դասին մասնակցում էին  առաջին և երկրորդ  կուրսերի ուսանողները: 
Դասի  նպատակն էր  ծանոթացնել ռուս բանաստեղծուհի Աննա Ախմատովայի գրական ժառանգությանը, նրա քաղաքական  հայացքներին, ճանաչել նրան որպես քաղաքացի և որպես բանաստեղծ: Հարստացնել ուսանողների ճանաչողական գիտելիքները,  առաջացնել հետաքրքրություն և սեր բանաստեղծական խոսքի հանդեպ:
Ուսանողները ներկայացրին Աննա Ախմատովայի կենսագրության առավել հետաքրքրական դրվագները՝զուգահեռ ցուցադրելով նրան վերաբերող սահիկաշար:  Նրանք կարդացին Ախմատովայի ստեղծագործություններից, վերլուծեցին  դրանք՝ վեր հանելով բանաստեղծուհու կերպարը որպես մարդ-քաղաքացի և հայրենասեր: Խոսեցին ընդհանրապես <արգելված գրականություն հասկացության> մասին, որը հետագայոմ պիտի դատապարտվեր որպես ամոթալի, արատավոր երևույթ: Այն ոչ միայն վնաս հասցրեց գրականությանը, այլև խեղաթյուրեց մարդկային շատ ճակատագրեր:  
Դասը համեմված էր բանաստեղծուհու ստեղծագործությունների հիման վրա  գրված երգերով: Բաց դասն ամփոփվեց  ուսանողների կողմից պատրաստված պաստառով, որի միջոցով ուսանողներն արտահայտեցին իրենց ստացած  տպավորությունները՝ Ախմատովայի կյանքի և ստեղծագործությունների մասին, նշեցին դրանց արդիական  հնչեղությունը և  համաշխարհային  նշանակությունը: 

Հումանիտար մեթոդմիավորում

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ