«Թմրամոլության խոցելի հետևանքները» խորագրով տեղեկատվական դաս
Հայտարարություններ
Կրթություն
1986-1991թթ. - սովորել և ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի ֆիզիկա, ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա բաժինը:
1976-1986թթ - սովորել և ավարտել է Լենինականի թիվ 10 միջն. դպրոցը:
Աշխատանքային գործունեություն
2022թ․ սեպտեմբեր – 2023 հունվար համակարգել է «Ոսկերչություն» մասնագիտությամբ կարճաժամկետ ծրագիրը, որն իրականացվել է Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի միջև կնքած ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրի համաձայն։
2022թ․ հուլիս - ՀՀ ՄԿՈՒԶԱԿ-ի պատվերով մշակել է «էլեկտրոնային կառավարմամբ կենցաղային սարքերի վերանորոգման եվ սպասարկման հմտություններ» ուսումնական ձեռնարկը։
2020թ․ հուլիս - Գերմանական «Համագործակցության խթանում՝ հանուն ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորությունների» ծրագրի շրջանակներում իրականացրել է «Աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի ներդրման մոտեցումները ՄԿՈՒ ոլորտում» թեմայով դասընթացը Ստեփանավանի և Գորիսի ՄԿՈՒ հաստատությունների դասախոսների, գործատուների համար։
2020թ․ հունիս - Շիրակի մարզի ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժների համար ՄԿՈՒԶԱԿ-ի կողմից իրականացրել է «Ձեռներեցություն» մոդուլի վերապատրաստման եռօրյա դասընթացը:
2018թ․ ապրիլ - Շիրակի մարզի ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժների համար ՄԿՈՒԶԱԿ-ի կողմից իրականացրել է «Ձեռներեցություն» մոդուլի վերապատրաստման եռօրյա դասընթացը:
2012թ․ օգոստոսից առ այսօր - աշխատում է «Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ում, որպես ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն։
2012թ․ մարտ «Կրթություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից իրականացրել է հերթական ատեստավորման ենթակա ֆիզիկայի ուսուցիչների մասնագիտական զարգացման, վերապատրաստման դասընթացը:
2011թ. հոկտեմբեր Շիրակի մարզի ուսուցիչների համար իրականացրել է IOM միգրացիայի միջազգային կազմակերպության, «Կրթություն առանց սահմանների» ՀԿ-ի և Շվեյցարիայի զարգացման և և համագործակցության գործակալության կողմից կազմակերպված «Թրաֆիքինգ/մարդկանց շահագործում» թեմայով վերապատրաստման դասընթացը:
2011թ. ապրիլ «Կրթություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից իրականացրել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում:
2010թ. առ այսօր աշխատում է «Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ում որպես ֆիզիկայի, ինֆորմատիկայի և հասարակագիտության ուսուցչուհի:
2009թ. ապրիլի 18 – մայիսի 15 ՀՀ Կրթության և գիտության նախարարության և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի շրջանակներում վերապատրաստել է Շիրակի մարզի պատմություն/հասարակագիտություն առարկաների ուսուցիչներին «Գնահատման նոր մեթոդներ»:
2008թ. մարտի 15 - մայիսի 15 - հասարակագիտություն դասավանդող ուսուցիչներին «Հայաստանի Պատանեկան նավաճումներ» ՀԿ-ի և ՀՀ Կրթության Ազգային ինստիտուտի կողմից վերապատրաստել է հասարակագիտության տնտեսագիտություն բաժինը:
2008թ. մարտ - մայիս - ԱՄՆ պետդեպարտամենտի Թմրանյութերի դեմ պայքարի և իրավապահպանման հարցերով միջազգային բյուրոյի ֆինանսավորմամբ «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղի կողմից կազմակերպված ԶԱՆԳ ծրագրի շրջանակներում թիվ 10 միջն. դպրոցում անցկացրել է «Ես և իմ շրջակա միջավայրը» դասընթացը:
2007թ. հուլիս – օգոստոս - Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ՀՀ Կրթության և գիտության նախարարության և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի շրջանակներում վերապատրաստել է Շիրակի մարզի պատմություն/ հասարակագիտություն առարկայի ուսուցիչներին «Դասավանդման նոր մեթոդներ»:
2007թ. մարտի 15 - մայիսի 15 - հասարակագիտություն դասավանդող ուսուցիչներին «Հայաստանի Պատանեկան նավաճումներ» ՀԿ-ի և ՀՀ Կրթության Ազգային ինստիտուտի կողմից վերապատրաստել է հասարակագիտության տնտեսագիտություն բաժինը:
2006–2012թթ.- Գյումրու թիվ 10 դպրոցում դասավանդել է ֆիզիկա առարկան:
2006-2008թթ - թիվ 10 դպրոցում ղեկավարել է «Հայաստանի Պատանեկան նավաճումներ» կազմակերպության կողմից կազմակերպված «Գործարար բարոյագիտություն» դասընթացը:
2005թ. հունվար - մարտ - «Կրթության Ասպարեզ» ՀԿ-ում որպես «Իրավունք»-ի փորձագետ մասնակցել է Բաց Հասարակության ինստիտուտի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները կարիք ունեն կրթության, կրթությունը` մարդու իրավունքների» ծրագրի աշխատանքներին:
2004-2012թթ. - «Երիտասարդական նվաճումներ» հասարակական կազմակերպության հետ համագործակցելով Գյումրու թիվ 10 դպրոցում կազմակերպել և ղեկավարել է բանավեճի ակումբի աշխատանքները:
2004-2006թթ. - Հայկական Կարիտաս ՀԿ-ի կողմից Գյումրու թիվ 10 դպրոցի ավագ դասարաններում վարել է «Թրաֆիքինգ-մարդկանց վաճառք» թեմայով դասընթացը:
2003թ. հոկտեմբերից 2004թ հունիս - «Կրթության Ասպարեզ» ՀԿ-ում որպես «Իրավունք»-ի փորձագետ մասնակցել է Բաց Հասարակության ինստիտուտի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Իրավական ալիք» ծրագրի աշխատանքներին:
2003-2005թթ. - «Կրթության Ասպարեզ» ՀԿ-ում աշխատել է որպես համակարգչային դասընթացի դասավանդող:
2001-2003թթ. - Շիրակի մարզի ուսուցիչներին վերապատրաստել է «Իրավունք» առարկայաշարը:
1998-2012թթ. - աշխատել է Գյումրու թիվ 10 դպրոցում, որպես «Իրավունք» առարկայաշարի և «Կիրառական տնտեսագիտություն» առարկայի ուսուցչուհի:
1995-1998թթ. - աշխատել է Գյումրու թիվ 3 դպրոցում «Կիրառական Տնտեսագիտություն» առարկայի ուսուցչուհի:
1994-1995թթ. - աշխատել է Գյումրու թիվ 42 դպրոցում, որպես մաթեմատիկայի ուսուցչուհի:
Դասընթացներ
2023թ. մարտ - «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն» հիմնարկի կողմից նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների «Կարողություններին միտված ուսումնառության գործընթացի կազմակերպման և իրականացման արդյունավետության բարձրացում» ծրագրով վերապատրաստում
2022թ․ դեկտեմբեր - «ԵՄ կողմից կազմակերպված ՄԿՈՒ ոլորտի կարողությունների զարգացման ծրագրեր»-ին նվիրված տեղեկատվական հանդիպում Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի անդամների հետ։
2022թ․ սեպտեմբեր - «Երեխաների և դեռահասներիհոգեկան առողջության և զարգացման խանգարումներ» խորագրով առցանց սիմպոզիում նվիրված պրոֆեսոր Կոնստանտին Դանիելյանի հիշատակին։
2022 հունիս - 2023 հունիս - մասնակցել է ETF GLAD Network, /Եվրոպական վերապատրաստումների հիմանդրամ/ի կողմից կազմակերպված առցանց հանդիպումների և համաժողովների «Երկակի կամ WBL, Հմտությունների կառավարում, Գործընկերություն ՏԿԱ շահագրգիռ կողմերի միջև», «Գործընկերություն ՏԿԱ շահագրգիռ կողմերի միջև, քաղաքացիական հասարակության դերը հմտությունների զարգացման կառավարման գործում։ Հիբրիդային հանդիպում», «Հայաստանում պետական-մասնավոր համագործակցություն աշխատանքի վրա հիմնված ուսուցման համար (տարբեր ձևեր), հմտությունների զարգացման կառավարում»,« ինչպես են շահագրգիռ կողմերը ներգրավված աշխատանքի վրա հիմնված ուսուցման մեջ: Երկրների ուսումնասիրությունների արդյունքները՝ Ալբանիա, Չեռնոգորիա, Սերբիա», «Երիտասարդական երաշխիքներ և քաղաքացիական հասարակության կազմակերպություններ», «Ֆինանսական ռեսուրսների հայթայթում ԱՀՈւ իրականացնելու համար»
2022թ․ - Մասնակցել է ՄԿՈՒԶԱԿ-ի կողմից կազմակերպված «Կարողություններին միտված ուսումնառության գործընթացի կազմակերպման և իրականացման արդյունավետության բարձրացում» վերապատրաստման դասընթացին
2020թ․ մայիս-հունիս - ավարտել է ««Ձեռներեցություն» մոդուլի առցանց դաավանդման հմտություններ» դասընթացը՝ իրականացված «Հեռավար ուսուցման ազգային ցանց» ՀԿ-ի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ, ստացել է դասընթացավարի իրավունք։
2020թ. մարտ-ապրիլ - առցանց մասնակցել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ կազմակերպված «Էլեկտրոնային ուսուցման ներածություն» դասընթացին:
2020թ. մարտ-ապրիլ – ավարտել է «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված դասընթացը՝ կազմակերպված ԿՏԱԿ-ի կողմից։
2019թ. նոյեմբեր-դեկտեմբեր - մասնակցել է «Ձեռնարկատիրական հմտությունների զարգացում մոդուլի թվային տարբերակի ներկայացում» թեմայով դասընթացավարների հերթական վերապատրաստմանը:
2018թ․ - մասնակցել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի կողմից իրականացվող «Տեքստիլը՝ որպես Հայաստանի հյուսիսային մարզերի կայուն զարգացման երաշխիք» ծրագրի շրջանակում կազմակերպված բիզնեսի պլանավորում դասընթացին։
2017թ․ նոյեմբեր, դեկտեմբեր - մասնակցել է «Ձեռնարկատիրական հմտությունների զարգացում» թեմայով դասընթացավարների վերապատրաստման դասընթացին, կազմակերպված «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» /ՄՀԶՄԿՈՒ/ GIZ-ի ծրագրի շրջանակներում։
2015թ․ ապրիլ - վերապատրաստվել է ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի կողմից «Պետական կրթական չափորոշիչներին համապատասխան ուսումնառության գործընթացի արդյունավետության բարձրացում» ծրագրով:
2013թ․ օգոստոս - մասնակցել է «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» ծրագրին՝ կազմակերպված «Սեյվ դը չիլդրն» կազմակերպության կողմից:
2012թ. հունվար - մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն -Հայկական ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի կողմից «Դպրոց-համայնք միավորումը հանուն ավելի լավ միջավայրի» սեմինարին:
2011թ. հունիս - մասնակցել է Գերմանիայի ԳԻԶ միջազգային կազմակերպության կողմից իրականացված «Մասնագիտական մանկավարժության խթանում» դասընթացին /դասի պլանավորում, դասավանդման մեթոդներ, դպրոցական նախագծերի ղեկավարում, ուսումնական ծրագրերի մշակում, հաղորդակցություն և մանկավարժական երկխոսություններ/:
2011թ. մայիս - մասնակցել և հաջողությամբ ավարտել է «Ժողովրդավարության հիմնարար արժեքներ» վերապատրաստողների վերապատրաստման դասընթացը, կազմակերպված ՍԻՎԻՏԱՍ Եվրոպական միջազգային կազմակերպության, ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի և ԱՄՆ դեսպանատան կողմից:
2010թ. փետրվար-մարտ - ավարտել է «Հասարակագիտության դասավանդման ակտիվ մեթոդներ» դասընթացը, կազմակերպված ՍԻՎԻՏԱՍ Եվրոպական միջազգային կազմակերպության, ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի և ԱՄՆ դեսպանատան կողմից:
2010թ. - մասնակցել է IOM միգրացիայի միջազգային կազմակերպության, Կրթություն առանց սահմանների միջազգային կազմակերպության և Շվեյցարիայի զարգացման և և համագործակցության գործակալության կողմից կազմակերպված «Թրաֆիքինգ/մարդկանց շահագործում» թեմայով վերապատրաստման դասընթացին:
2009թ. սեպտեմբեր - մասնակցել է ԱՄՆ-ի կոնգրեսի և ՀՀ կրթության նախարարության կողմից ստեղծված Քաղաքացիական կրթության կենտրոնի անցկացրած «Քաղաքացին և սահմանադրությունը» դասընթացին:
2009թ. մայիս - մասնակցել է ԾԻԳ-ի և «Բեյքր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի կողմից կազմակերպված «ՏՀՏ-ն որպես դասավանդման և ուսման այլընտրանքային միջոց» 60 ժամ տևողությամբ վերապատրաստման դասընթացին:
2009թ. ապրիլ - ՀՀ Կրթության և գիտության նախարարության և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի շրջանակներում վերապատրաստվել է որպես պատմություն/ հասարակագիտություն առարկայի ուսուցիչներին գնահատման նոր մեթոդների վերապատրաստող դասախոս:
2008թ. մարտ - մասնակցել է ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի և Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության կողմից կազմակերպված «Հասարակագիտություն» դասավանդող ուսուցիչների վերապատրաստման 18-ժամյա դասընթացին:
2007թ. ապրիլ - Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ՀՀ Կրթության և գիտության նախարարության և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի շրջանակներում վերապատրաստվել է որպես պատմություն/ հասարակագիտություն առարկայի ուսուցիչներին դասավանդման մեթոդների վերապատրաստող դասախոս:
2007թ. - մասնակցել է Ժողովրդավարության և ընտրությունների աջակցության միջազգային ինստիտուտի (International IDEA), ՀՀ ԿԳՆ հայաստանյան Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) գրասենյակի միջև կնքված հուշագրի շրջանակներում կազմակերպված Քաղաքացիական և ընտրական կրթություն Ուսուցանողների (դասախոսների) վերապատրաստման դասընթացին և ստացել միջազգային ուսուցանողի որակավորում:
2006-2007թթ. - մասնակցել է ԱՅՌԵՔՍ կազմակերպության կողմից կազմակերպված «Փորձարարական դպրոցում Հայաստանում ավագ դպրոցի հասարակագիտական առարկաների ուսումնական ծրագրերի մշակման և ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր»-ի շրջանակում կազմակերպված դասընթացին:
2006թ. - մասնակցել է Հունական արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ Գյումրու զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված համակարգչային դասընթացներին:
2005թ. հոկտեմբեր-դեկտեմբեր - մասնակցել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ֆինանսավորմամբ Ամերիկյան խորհրդի ղեկավարությամբ Տեղային նախաձեռնությունների Դրամաշնորհային Ծրագրի շրջանակներում կազմակերպված 3 խորհրդաժողովներին «Կրթության ոլորտում ժամանակակից մարտահրավերների վերաբերյալ Հայաստանի ուսուցիչների տեղեկատվության բարձրացում» թեմայով` 32 ակադեմիական ժամ տևողությամբ:
2005թ. - մասնակցել է «Այռեքս»-ի (Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհուրդ) կողմից իրականացված և ԱՄՆ Պետական քարտուղարության կրթական և մշակութային բաժնի կողմից հովանավորված միջին դպրոցի ուսուցիչների վերապատրաստման ծրագրի (ՄԴՈՒՎԾ) դասընթացին (72ժամ):
2003թ. ապրիլ, մայիս – մասնակցել է «AF Center» ֆինանսական ծառայություններ Հայաստանի կենտրոնի կողմից կազմակերպած «Ֆինանսական շուկայի և բորսաների վերլուծություն և տարադրամի առք ու վաճառքի» դասընթացին:
2002թ. սեպտեմբեր, հոկտեմբեր – մասնակցել է USAID և AED, Կոնֆլիկտ Մենեջմենտ Գրուփի (CMG), Քեմբրիջի և Մասաչուսեթթի դասախոսների և «Հայաստանի Պատանեկան նվաճումների» կողմից կազմակերպած «Կոնֆլիկտոլոգիայի և առաջնորդության» դասընթացին:
2001թ. մարտի 1-հուլիսի 30 - մասնակցել և ավարտել է «Հայաստանի Պատանեկան նվաճումներ» ծրագրի կողմից կազմակերպած «Մարդու իրավունքներ», «Քաղաքացիական կրթություն», «Պետություն և իրավունք» առարկաների դասընթացը:
1999թ. հունվար - փետրվար - ԱՄՆ–ում վերապատրաստվել է USAID և AED կազմակերպությունների կողմից կազմակերպած դասընթացին և ստացել «Քաղաքացիական կրթություն» առարկայի դասավանդող ուսուցչի որակավորում:
1998թ. – մասնակցել է ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպած «Համակարգչային դասընթացներին»:
1995թ. հուլիս - ավարտել է ՀՀ ԿԳՆ և «Հայաստանի Պատանեկան Նվաճումներ» ծրագրի կողմից կազմակերպած «Կիրառական տնտեսագիտություն» առարկայի վերապատրաստման դասընթացը:
Պարգևներ, հավաստագրեր
2016թ․ մարտ - ստացել է հավաստագիր ՍԻՎԻՏԱՍ Եվրոպական միջազգային կազմակերպության կ,ողմից իրականացված «Քաղաքացի նախագիծ» ֆինանսատնտեսական հիմնախնդիրների ուսուցման ծրագրին մասնակցելու համար:
2011թ․ մայիս - ՍԻՎԻՏԱՍ Եվրոպական միջազգային կազմակերպության, ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի և ԱՄՆ դեսպանատան կողմից ճանաչվել է լավագույն քաղաքացի նախագիծ իրականացրած ուսուցիչ:
2010թ․ մայիս - ՍԻՎԻՏԱՍ Եվրոպական միջազգային կազմակերպության, ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի և ԱՄՆ դեսպանատան կողմից ճանաչվել է լավագույն քաղաքացի նախագիծ իրականացրած ուսուցիչ:
2010թ․ - պարգևատրվել է պատվոգրով Գյումրու քաղաքապետի կողմից:
Համակարգչային իմացություն
Գերազանց տիրապետում է համակարգչին և օգտվում է համացանցից
Լեզուներ
Հայերեն, ֆրանսերեն/բավարար/, անգլերեն/թերի, բառարանով/ և ռուսերեն
Designed and developed by Brain Fors