«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՇԿԵՐՏ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ - ՀՀ ԿԳՄՍՆ

Նախագահական նստավայրում անցկացվել է «Լավագույն աշկերտ» մրցանակաբաշխությունը⇒
Նախագահական նստավայրում տեղի ունեցավ «Աշակերտության զարգացումը Հայաստանում՝ շվեյցարական փորձի հիման վրա» ծրագրի շրջանակում կազմակերպված «Լավագույն աշկերտ» մրցանակաբաշխությունը:
Ողջունելով ծրագրի իրականացումը և մրցանակաբաշխության կազմակերպումը՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երիտասարդ սերնդի համար կարևոր համարեց տաղանդի բացահայտումն ու մասնագիտության մեջ արհեստավարժ դառնալը: «Վստահ եմ՝ ձեզնից յուրաքանչյուրն ինչ-որ ասպարեզում տաղանդ ունի: Արհեստավարժությունն այն է, ինչին պետք է ձգտեք տարիների ընթացքում: Տաղանդից դեպի պրոֆեսիոնալիզմ երկար ճանապարհ է: Այդ ճանապարհն, իհարկե, հեշտ չէ: Պետք են նվիրում, սեր ընտրած մասնագիտության հանդեպ, ինչպես նաև երկար տարիների կարգապահ աշխատանք,- ընդգծել է նախագահը և ավելացրել,-բացի տաղանդից և արհեստավարժությունից, սիրուց և նվիրվածությունից՝ երրորդ բաղադրիչը կա՝ ուսուցիչ, վարպետ ունենալը»:
Միջոցառման ընթացքում խրախուսվեցին և և շնորհակալագրեր ստացան ուսումնարանի ուսանողները հետևյալ նոմինացիաներում․
Լավագույն աշկերտ՝ «Գեղանկարչություն և քանդակագործություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Արտավազդ Գասպարյան
Շնորհակալագիր՝ «Խոհարարական գործ» մասնագիտության  3-րդ կուրսի ուսանող Զոհրաբ Գևորգյան։

 


 

 

Փնտրել

Նյութեր

Image

ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ

Նորություններ

Image

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՓՈՐՁԸ՝ ԴԵՊԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Image

ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ ՍՏԱՑԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ

Նորություններ

Image

ՓՈՐՁԻ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ...

Նորություններ

Image

Էրազմուս+ REnForce ծրագրի շրջանակում՝ նոր հնարավորություններ մասնագիտական կրթության համար

Նորություններ