
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ՝ «Ոսկերչություն՝ ոսկերիչ»
Նորություններ
2025 թվականի հունիսի 10-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում կայացավ Էրազմուս+ ծրագրի շրջանակում իրականացվող REnForce (Strengthening Workforce Potential in the Renewable Energy Sector) միջազգային նախագծի հերթական աշխատանքային հանդիպումը։
Այս միջոցառումը կարևոր հանգրվան էր ինչպես ծրագրի իրականացման, այնպես էլ ուսումնարանի համար՝ որպես ակտիվ գործընկեր կազմակերպություն, որը ներգրավված է վերականգնվող էներգիայի ոլորտի մասնագիտական կրթության բարելավման գործընթացներում։
Հանդիպման ընթացքում հյուրերը՝ Լատվիայից, Չեխիայից, Բելգիայից և Հայաստանի մի շարք կրթական և ոլորտային կազմակերպություններից, ծանոթացան ուսումնարանի կրթական միջավայրին, նյութատեխնիկական հագեցվածությանը, ուսուցանվող մասնագիտություններին և ուսանողների պատրաստվածությանը։ Հատուկ ուշադրության արժանացավ «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտությունը, որի շրջանակում ուսանողները ներկայացրին իրենց նախագծային և գործնական աշխատանքները՝ ցույց տալով թե՛ տեսական գիտելիքների տիրապետումը, և թե՛ կիրառական հմտությունները։
Գյումրի այցը գործընկերներին հնարավորություն տվեց տեղում գնահատել ուսումնարանի իրական հնարավորություններն ու պոտենցիալը ։
Այնուհետ քննարկվեց ՄԿՈւ հաստատությունների և արևային էներգիայի ընկերությունների ասոցիացիայի ստեղծման նախադրյալները և «Solar Force» ռեսուրս-կենտրոնի հայեցակարգի մշակման սկզբնական քայլերը։
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻՑ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՐԹԱԿ.
Հյուրերը ծանոթացան նաև մշակութային քաղաքի ՝ Գյումրու ինքնությանն ու դիմագծին: «Ընտանիք» կենտրոնի գեղարվեստական խմբակները յուրովի ներկայացրին Գյումրու մշակութային կոլորիտը։ Ցուցադրվեցին ուսանողների և կենտրոնի սաների ձեռագործ աշխատանքները, որոնք վկայում էին գյումրեցու ստեղծագործ ոգու և գեղարվեստական գաղափարների մասին։ Հանդիսատեսը վայելեց մի շարք համերգային ելույթներ։
Այցի ավարտին հյուրերը շրջեցին Գյումրու պատմամշակութային վայրերով՝ ծանոթանալով քաղաքի հարուստ ճարտարապետական ժառանգությանը, մարդկանց ջերմությանը և յուրօրինակ գույնի մեջ ընկղմված քաղաքային մթնոլորտին։ Այն հնարավորություն տվեց ավելի խորը ճանաչել Գյումրին՝ որպես ազգային մշակույթի անփոխարինելի կենտրոն։
REnForce ծրագրի այս աշխատանքային հանդիպումը վերածվեց ոչ միայն մասնագիտական կրթության առաջխաղացման, այլև մշակութային ճանաչողության և համագործակցության կարևոր հարթակի։ Այն վկայեց, որ Գյումրին միայն կրթական կենտրոն չէ, այլ նաև հոգևոր և մշակութային ուժեղ բևեռ, որն իր սրտաբացությամբ ու արվեստով հարստացնում է միջազգային համագործակցությունը։
«Գյումրին քաղաք է, որին վերադառնում են ոչ թե տեսնելու, այլ՝ զգալու։ Քարերի մեջ գրված մշակույթ է, որ պետք է պարզապես ապրես դրանով»:
Գործընկեր կազմակերպություններ.
#REnForce_(Strengthening Work Force Potential in the Renewable-Energy Sector)
#College_of_the_Armenian_State_University_of_Economics
#College_of_the_National_Polytechnic_University_of_Armenia
#Ministry_of_Education_Science_Culture_and_Sports_Gyumri_Craftsman_State_School_No_4_SNCO
#Tavush_Patrick_Tevedjian_Regional_College_Foundation
Designed and developed by Brain Fors