Ազգային հուշանվեր

«Ազգային հուշանվերներ» ուսանողական ընկերության անդամները ուսումնասիրում են Շիրակի մարզին և Գյումրի քաղաքին բնորոշ հայկական ազգային նախշերը, դրանց գունային գամման և մոռացվող արհեստները՝ ստեղծում են համապատասխան  էսքիզներ և հուշանվերներ։ Նրանք ձեռք են բերել ձեռնարկատիրական հմտություններ, սովորել ասեղնագործություն, բրդյա թաղիքագործություն, կատարել աշխատանքի բաշխում և զբաղվել շուկայի ուսումնասիրությամբ, արտադրությամբ, վաճառքով և հաշվապահությամբ։ 
Ուսանողական ընկերությունը ուսումնասիրելով հանրային հիմնախնդիրների բացահայտման ձևերը, մշակել և ՍԻՎԻՏԱՍ ՀԿ-ին ներկայացրել են ծրագրեր և ստացել երկու՝ «Արժևորված արհեստներ» և «Զբոսաշրջությունը Գյումրիում»,  ենթադրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորում, կապ հաստատել Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանի հետ, որի տարածքում մի քանի անգամ  իրականացրել են ցուցահանդես-վաճառք։ 
Համագործակցելով մշակութային կենտրոնների, թանգարանների, հյուրանոցների և հյուրատների հետ՝ նրանք նպաստում են Գյումրիում զբոսաշրջության զարգացմանը և կազմակերպեցին իրենց ձեռագործ հուշանվերների վաճառքը։

 

Փնտրել

Նյութեր

Image

ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ

Նորություններ

Image

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՓՈՐՁԸ՝ ԴԵՊԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Image

ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ ՍՏԱՑԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ

Նորություններ

Image

ՓՈՐՁԻ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ...

Նորություններ

Image

Էրազմուս+ REnForce ծրագրի շրջանակում՝ նոր հնարավորություններ մասնագիտական կրթության համար

Նորություններ