ԱՄՐԱՊՆԴԵԼՈՎ ԳՐՈՂ-ԸՆԹԵՐՑՈՂ ԿԱՊԸ . ․ ․ ԳՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

ԱՄՐԱՊՆԴԵԼՈՎ ԳՐՈՂ-ԸՆԹԵՐՑՈՂ ԿԱՊԸ . ․ ․
ԳՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
 
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները հյուրընկալվել էին Շիրակի մարզային գրադարանի «Վերնահարկ» սրահում:
Օրվա խորհուրդը գիրքն էր. վերարժևորել ժամանակակից գրողների պատկառելի վաստակը նոր սերնդի գրական-գեղարվեստական մտահորիզոնի ընդլայնման, ստեղծագործական մտածողության զարգացման գործում:
Գրական միջոցառմանը ներկա էին ՀՀ գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքի անդամներ՝ Շնորհիկ Շահինյանը և Ռուբեն Եսայանը:
«Գարունավառ» սերնդի ներկայացուցիչների և մանկագիր ժամանակակից գրողների հետ հանդիպումը վերածվեց մշակութային երկխոսության հարթակի:
Ի երախտիք փոխգործակցության՝ գրադարանին նվիրվեց, ուսումնարանի «Ոսկերչություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանող, կենտրոնի մանրանկարչության խմբակի սան՝ Արթուր Հարությունյանի «Հովհաննես Թումանյան» ձեռակերտ դիմանկարը:
Շնորհակալական խոսքերով հանդես եկան գրականագետները, մարզային գրադարանի տնօրենի ժ/պ Սեդա Գևորգյանը:

Փնտրել

Նյութեր

Image

ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ

Նորություններ

Image

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՓՈՐՁԸ՝ ԴԵՊԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Image

ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ ՍՏԱՑԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ

Նորություններ

Image

ՓՈՐՁԻ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ...

Նորություններ

Image

2026-2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ՝ ՆՈՐ ԱՆՎԱՄԲ ԵՎ ՆՈՐ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ

Նորություններ