Ոսկերչություն

0214.01.4 «Ոսկերչություն» 
Որակավորում:
0214.01.01.4 «Ոսկերիչ»

Կրթական  ծրագիրը հնարավորություն կտա  ձեռք բերել արդիական մասնագիտական գիտելիքներ և զարգացնել ոսկերչի և  զարդագործի հմտություններ՝  դառնալով պահանջված մասնագետ ոսկերչության ոլորտում։
Ուսուցման ձևը՝ առկա

Ուսումնառության ժամկետը.

  •   Միջնակարգ կրթության հիմքով՝ 1 տարի
  •   Հիմնական կրթության հիմքով՝ 3 տարի

Մասնագետի զբաղմունքները.

  • Թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղներից ու քարերից ոսկերչական իրեր և զարդեր պատրաստող
  • Ոսկերչական զարդեր և իրեր նորոգող
  • Գեղարվեստական իրերի վերանորոգող և վերականգնող

Մասնագետի մասնագիտական գործունեության պարտականություններն են.

  • Կարդալ և հասկանալ տեխնիկական առաջադրանքը, գծագիրը, էսքիզը
  • Պատրաստել պահանջվող հարգի, ֆորմայի և չափի նախապատրաստուկ
  • Հավաքել ոսկերչական իրն ըստ տեխնիկական առաջադրանքի
  • Կատարել ոսկերչական իրի ընթացիկ մշակում, խարդում, չափաբերում, հղկում, նախնական փայլեցում
  • Կատարել արծնապատման աշխատանքներ
  • Կատարել քարի ամրացում տարբեր եղանակներով
  • Կատարել ոսկերչական իրի վերջնամշակում և նախշազարդում
  • Կշռել հանձնել կատարված աշխատանքը՝ հաշվելով թանկարժեք մետաղի կորուստը
  • Կատարել ոսկերչական իրերի վերանորոգման, վերականգնման աշխատանքներ

Ինչու՞ ընտրել այս մասնագիտությունը

  • Հանարավորություն է տալիս ստեղծագործել և պատրաստել անկրկնելի զարդեր, դեկորատիվ-կիրառական իրեր
  • Թույլ կտա  արագ գտնել աշխատանք կամ սկսել սեփական գործ

Կարողություններ

  • Թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղներից պատրաստել զարդեր
  • Ըստ  թանկարժեք մետաղների հարգորոշման և մանրածախ վաճառքի կարգի կատարել գործողություններ
  • Ըստ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ձեռքբերման օրինական կարգի կատարել գործողություններ
  • Քիմիական նյութերով աշխատել
  • Առաջարկել և կյանքի կոչել սեփական մտահաղացումները 

  

Պատկերասրահ

Փնտրել

Նյութեր

Image

ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ

Նորություններ

Image

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՓՈՐՁԸ՝ ԴԵՊԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Image

ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ ՍՏԱՑԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ

Նորություններ

Image

ՓՈՐՁԻ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ...

Նորություններ

Image

2026-2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ՝ ՆՈՐ ԱՆՎԱՄԲ ԵՎ ՆՈՐ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ

Նորություններ