Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում

0714․11․4 «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում»
Որակավորում:

0714․11․01․4 «Ռադիոմեխանիկ՝ ռադիոհեռուստատեսային սարքավորումների նորոգման և սպասարկման» 
Կրթական  ծրագիրը հնարավորություն կտա  ձեռք բերել արդիական մասնագիտական գիտելիքներ և զարգացնել տեխնիկական հմտություններ՝ դառնալով պահանջված մասնագետ ռադիոէլեկտրոնիկայի ոլորտում։
Ուսուցման ձևը՝ առկա

Ուսումնառության ժամկետը.

  •   Միջնակարգ կրթության հիմքով՝ 1 տարի
  •   Հիմնական կրթության հիմքով՝ 3 տարի

Մասնագետի զբաղմունքները.

  • ռադիոհեռուստատեսային սարքավորումներ նորոգող և սպասարկող ռադիոմեխանիկ
  • էլեկտրոնային կառավարմամբ կենցաղային սարքերի նորոգող և սպասարկող

Մասնագետի մասնագիտական գործունեության պարտականություններն են.

  • Աշխատանքին համապատասխան նախապատրաստել նյութերը և սարքավորումները, 
  • Բացահայտել սարքավորումների անսարքությունների և թերությունների պատճառները, 
  • Պահպանելով սահմանված տեխնոլոգիան փոխել ռադիոտարրերը և հանգույցները, 
  • Ստուգել և փորձարկել վերանորոգված սարքավորումների աշխատանքը, 
  • Տեղադրել անտենաներ և կարգավորել դրանց աշխատանքը, 
  • Ապահովել համատեղ աշխատող սարքավորումների աշխատանքի համադրելիությունը, 
  • Կարգավորել սարքավորումների աշխատանքի օպտիմալ ռեժիմները, 
  • Խորհրդատվություն տրամադրել օգտագործողներին: 

Ինչու՞ ընտրել այս մասնագիտությունը

  • Ունի բարձր պահանջարկ ռադիոէլեկտրոնային կառավարմամբ սարքավորումների սպասարկման ոլորտում
  • Ապահովում է գործնական և տեխնոլոգիական գիտելիքների, հմտությունների ձեռքբերում, որը թույլ կտա  արագ գտնել աշխատանք կամ սկսել սեփական գործ

Կարողություններ

  • Անսարքությունների պատճառները ճիշտ բացահայտելու կարողություններ
  • Սարքավորումները նպատակային օգտագործելու կարողություններ
  • Տեղեկատու գրականությունից օգտվելու կարողություն
  • Գծագրերը, սխեմաները կարդալու հմտություն
  • Աշխատանքի հետ կապված հաշվարկներ կատարելու հմտություններ

Պատկերասրահ

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ