«Խոհարարական գործ՝ խոհարար» մասնագիտությամբ երկրորդ կուրսի ուսանող Ժորա Սարգսյանը 2020 թվականի փետրվարին մասնակցել է մեծահասակների ՀՀ ծանրամարտի առաջնությանը՝ 61կգ քաշային կարգում՝ զբաղեցնելով երկրորդ պատվավոր մրցանակային տեղը: Շնորհավորում ենք Ժորա Սարգսյանին և մաղթում նորանոր մարզական հաղթանակներ:
2020 թվականի փետրվարի 14-ին «Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի» կարիերայի ուղղորդման կենտրոնը համագործակցելով «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Շիրակի մարզային մասնաճյուղի հետ, «ԻՀԱ-ն հանուն արդիականացման» ծրագրի շրջանակներում անցկացրեց «Բարեխղճության ազգային համակարգը» թեմայով սեմինար-դասընթաց:
Փետրվարի 6-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց համատեղ վիկտորինա՝ մաթեմատիկա, քիմիա, կենսաբանություն առարկաներից:
Դուալ համակարգի ծրագրի շրջանակներում փետրվարի 4-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Խոհարարական գործ` խոհարար» մասնագիտության առաջին և երկրորդ կուրսի ուսանողների համար ուսումնարանի գործնկեր կառույց` «Նոր Ալոպո» ռեստորանի տնօրեն Շանթ Գահվէճեանը ներկայացրեց արևելյան խոհանոցի առանձնահատկությունները, որը կկրի շարունակական բնույթ:
Հունվարի 29-ին և 30-ին «Առողջ ապրելակերպ» դասընթացի շրջանակներում բոլոր առաջին կուրսերում անցկացվեց էլեկտրոնային դաս՝ «Թմրամոլությունը որպես հասարակության չարիք» խորագրով՝ նվիրված թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին:
Հունվարի 24-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց ֆիլմի դիտում-քննարկում՝ «Աշխարհահռչակ գրադարաններ: Մատենադարան» խորագրով:
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները, 2019 թվականի դեկտեմբերի 18-ին Կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար Լևոն Իգիթյանի ուղեկցությամբ, մասնակցեցին տեղեկատվական հանդիպման:
Ս/թ. դեկտեմբերի 13-ին «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում` վարսահարդար» մասնագիտությամբ երրորդ կուրսի ուսանողների մասնակցությամբ անցկացվեց՝ «Կտրվածքների առանձնահատկություններն ու գույների ներդաշնակությունը» թեմայով բաց դաս:
2019 թվականի հունիսի 13-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը միացավ Շիրակի մարզում ուսումնական հաստատությունների կողմից ձևավոևրվող կրթություն-բիզնես միջավայր համագործակցության հարթակի ձևավորման աշխատանքներին:
Designed and developed by Brain Fors