2023 թվականի մարտի 15-ին, կարիերայի ուղղորդման կենտրոնի պատասխանատու Կ․Ղարագյոզյանի նախաձեռնությամբ, «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողներն այցելեցին «Լենտեքս» ՍՊԸ։
2023 թվականի փետրվարի 25-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի հավաքական թիմը, «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի կողմից ստանալով վերապատրաստումների և բանավեճի մրցաշարերին մասնակցելու հրավեր, ներկայացավ «Կոռուպցիա. Shift+Delete» ծրագրի շրջանակներում իրականացվող կարողությունների զարգացման երկօրյա վերապատրաստման դասընթացին:
2023 թվականի փետրվարի 14-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողական խորհուրդը մասնակցեց Ժողովրդական Ճարտարապետության և Քաղաքային Կենցաղի Թանգարանի բակում կազմակերպած Տյառնընդառաջի միջոցառմանը։
2023 թվականի հունվարի 25-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանն հյուրընկալել էր ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի «Հանրային կապերի մասնագետ», SMM-ի դասընթացավար Արփինե Մխիթարյանին.
2022 թվականի նոյեմբերի 17-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի հավաքական թիմը գրանցեց իր հերթական հաղթանակը՝ մասնակցելով Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի և ԽորանԱրդ ինտելեկտուալ կենտրոնի կողմից կազմակերպված «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ-մրցույթին։
2022 թվականի նոյեմբերի 15-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Խոհարարական գործ՝ խոհարար» մասնագիտության ուսանողներն այցելեցին «Միասին» Հիմնադրամ։
«Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպության և «Արցախի սոցիալական զարգացման ծրագրերի» հիմնադրամի համագործակցությամբ «Մասնագիտական կրթությունը՝ բարեկեցության գրավական» կրթական ծրագրի շրջանակում կազմակերպվեց Արցախի տարբեր կրթական հաստատությունների ուսանողների ճանաչողական այցը Գյումրու թանգարաններ և գեղագիտական ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղ:
2022 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում «Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպության, «Արցախի սոցիալական զարգացման ծրագրերի» հիմնադրամի և Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համագործակցությամբ իրականացվեց «Մասնագիտական կրթությունը՝ բարեկեցության գրավական» կրթական ծրագրի շրջանակում սեմինար:
Հոկտեմբերի 18-ին՝ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում, կազմակերպվեց սեմինար կարիերայի ուղղորդման կենտրոնի պատասխանատու Կիմա Ղարագյոզյանի նախաձեռնությամբ.
Designed and developed by Brain Fors