Էրազմուս + «RenForce» ծրագրի շրջանակում ուսումնական այց Չեխիայի Հանրապետության Մլադա Բոլեսլավի Škoda Auto համալսարան

Հոկտեմբերի 19-23-ը Շիրակի արհեստների և նորարարական տեխնոլոգիաների քոլեջի վարչական և դասախոսական կազմի ներկայացուցիչները՝ տնօրեն Քնարիկ Ահարոնյանի ղեկավարությամբ, Չեխիայի Հանրապետության Մլադա Բոլեսլավի Škoda Auto համալսարանում մասնակցեցին Erasmus+ Capacity Building in VET «REnForce - Վերականգնվող էներգիայի ոլորտում աշխատուժի ներուժի հզորացում» ծրագրի ուսումնական այցին։

Նիստերի շրջանակում Շիրակի արհեստների և նորարարական տեխնոլոգիաների պետական քոլեջի տնօրենի տեղակալ Նաիրա Պողոսյանը և որակի ապահովման կենտրոնի ղեկավար, Erasmus+ ծրագրի համակարգող Հռիփսիմե Մինասյանը ներկայացրեցին հաստատությունում իրականացվող զարգացման ծրագրերը, կրթական նախաձեռնությունները, աշխատանքի վրա հիմնված ուսուցման կազմակերպման փորձը, ինչպես նաև միջազգային համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերն ու ձեռքբերումները։

Հանդիպումները կարևոր հարթակ հանդիսացան գործընկերների միջև մասնագիտական կրթության ոլորտում լավագույն փորձի փոխանակման, ՄԿՈՒ հաստատությունների և բիզնես ոլորտի միջև համագործակցության մոդելների առավելությունների ու մարտահրավերների, ԱՀՈՒ-ի լավագույն օրինակների ծանոթացման, ցանցային համագործակցության ամրապնդման, համագործակցության նոր հնարավորությունների ու հեռանկարների մշակման առումով։

Ավտո Շկոդա /Škoda Auto/ մասնագիտական դպրոց և Škoda Auto ավտոգործարան այցերի ընթացքում մասնակիցները ծանոթացան մասնագիտական կրթության կազմակերպման և արդիականացման, ուսանողների գործնական կարողությունների ձևավորման, ինչպես նաև ԱՀՈՒ մոդելի զարգացման արդյունավետ ուղիներին։

Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց «Վերականգնվող էներգիայի կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտության վերանայված մոդուլային և պրակտիկայի ծրագրերի ներդրման ընթացքին, աշխատանքի վրա հիմնված ուսուցման (ԱՀՈՒ) արդյունավետությանը և կրթական հաստատությունների ու գործատուների համագործակցության ամրապնդմանը։

Փնտրել

Նյութեր

Image

ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ

Նորություններ

Image

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՓՈՐՁԸ՝ ԴԵՊԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Image

ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ ՍՏԱՑԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ

Նորություններ

Image

ՓՈՐՁԻ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ...

Նորություններ

Image

ԵՎՍ ՄԵԿ ԿԱՐԵՎՈՐ ՔԱՅԼ ԴԵՊԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄ․․․

Նորություններ