«Ի.Կրիլովի առակները» խորագրով բաց դաս ռուս գրականությունից
Սույն թվականի դեկտեմբերի 20-ին առաջին կուրսերում անցկացվեց բաց դաս ռուս գրականությունից ՝ «Ի.Կրիլովի առակները» խորագրով:
Դասի նպատակն էր.
• սերմանել հետաքրություն ռուս դասական գրականության նկատմամբ,
• ուսումնասիրել Իվան Կրիլովի ստեղծագործական ուղին,
• ծանոթանալ առակի ժանրային առանձնահատկություններին
• զարգացնել ուսանողների մոտ ստեղծագործական կարողություններ:
Դասն սկսվեց ուսուցչի նախաբանով, այնուհետև ուսանողները ներկայացրին Կրիլովի կենսագրությունը, խոսեցին նրա ստեղծագործությունների ու գրելաոճի մասին, ներկայացրին առակը՝որպես գրական ժանր: Այնուհետև նրանք կարդացին Կրիլովի առակներից, մեկնաբանեցին դրանք՝ նշելով, որ առակներում քննադատվում են մարդկային արատները՝չարությունը, ագահությունը, շողոքորթությունը և այլն: Ուսանողները համեմատականներ տարան համաշխարհային և հայ առակագիրների միջև՝ Եզովպոս, Գոշ, Այգեկցի։
Ամփոփելով դասը՝ ուսանողները հանգեցին այն եզրակացության, որ առակներն ունեն դաստիարակչական մեծ նշանակություն և արտահայտում են ժողովրդական դարավոր իմաստությունը:
Դասավանդող՝ Ն.Մանուկյան