«Ի.Կրիլովի առակները» խորագրով բաց դաս ռուս գրականությունից 

21/12/2017

Սույն թվականի դեկտեմբերի 20-ին առաջին կուրսերում անցկացվեց բաց դաս ռուս գրականությունից ՝ «Ի.Կրիլովի առակները» խորագրով:
 Դասի նպատակն էր.
•    սերմանել հետաքրություն  ռուս դասական գրականության նկատմամբ,
•    ուսումնասիրել Իվան Կրիլովի ստեղծագործական ուղին,
•    ծանոթանալ առակի ժանրային առանձնահատկություններին
•    զարգացնել ուսանողների մոտ ստեղծագործական կարողություններ:
Դասն սկսվեց ուսուցչի նախաբանով, այնուհետև ուսանողները ներկայացրին Կրիլովի  կենսագրությունը, խոսեցին նրա ստեղծագործությունների ու գրելաոճի մասին, ներկայացրին առակը՝որպես գրական ժանր: Այնուհետև նրանք կարդացին Կրիլովի առակներից, մեկնաբանեցին դրանք՝ նշելով, որ առակներում քննադատվում են մարդկային արատները՝չարությունը, ագահությունը, շողոքորթությունը և այլն: Ուսանողները համեմատականներ տարան համաշխարհային և հայ առակագիրների միջև՝ Եզովպոս, Գոշ, Այգեկցի։
Ամփոփելով դասը՝ ուսանողները հանգեցին այն եզրակացության, որ առակներն ունեն դաստիարակչական մեծ նշանակություն և արտահայտում են ժողովրդական դարավոր իմաստությունը: 
                                           

Դասավանդող՝                  Ն.Մանուկյան