ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՏՈՒՆ

02/12/2023

2023 թվականի դեկտեմբերի 5-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները ռուսաց լեզվի դասախոս Ն․ Մանուկյանի պատասխանատվությամբ այցելեցին «ՌՈՒՍԱԿԱՆ ՏՈՒՆ»՝ նպատակ ունենալով իրականացնել «2023 թվականը ԱՊՀ-ում որպես ազգամիջյան՝ ռուսաց լեզվով շփման տարի» խորագրով միջոցառումների շարքից հերթական նախատեսվածը։ Այցելության ընթացքում ուսանողները ծանոթացան «Ռուսական տան» ներդրած աշխատանքային գործունեությանը, դրվածքին՝ ի նպաստ հայ-ռուս ժողովուրդների մշակութային դարավոր կապերի բարելավման և զարգացման։ Ուսանողներին ներկայացվեց ռուս ժողովրդի ազգային առանձնահատկությունները, բարեկամ ժողովուրդների հոգեկերտվածքների նմանություններն ու տարբերությունները, իսկ վերջինս խթանեց ազգամիջյան տարատեսակ խոչընդոտների հաղթահարմանը։ Իր տեսակի մեջ եզակի և տարբերվող միջոցառումը, որի ընթացքում հասարակական ակտիվին մասնակցելու համար պարգևատևվեցին, խրախուսվեցին երիտասարդ շատ կամավորներ, հանդիսացավ ժամանակակից երիտասարդության հաղորդակցման պահանջմունքի բավարարման և սոցիալականացման միջոց։ Վերջինս ընկերական ու գործնական շփումների արագ ու արդյունավետ ապահովման համատեքստում կխթանի միջանձնային ակտիվ հաղորդակցությունը, ինչպես նաև տարատեսակ հարթակներում ուսանողի սեփական կարծիքն ու տեսակետը ռուսաց լեզվով արտահայտելուն։ Իսկ միջոցառման ավարտին մեր ուսանողներից մի քանիսն իրենց շնորհալի ձեռագրով Ռուսական տան առաքելության "ՈՍԿԵ ԷՋՈՒՄ" թողեցին արվեստածին մասունքներ։